Քաղաքական14:19, 14 Ապրիլ 2014
Էրդողանի օգնականը գյուլենականների գործունեությունը նմանեցրել է հայկական ու հրեական լոբբինգին

Թուրքիայում իշխանական ճամբարից շարունակվում են հակագյուլենական քարոզներն ու
հայտարարությունները: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ազդեցիկ
իսլամական գործիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի միջև առկա
լարվածությունն ու հակասությունն ակնհայտորեն սաստկանում է:
Վարչապետ Էրդողանի ղեկավարած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախագահի օգնական Սալի Քափուսուզը հայտարարել է, թե ազգային զգացողությունների վրա խաղալով գումարներ հավաքող զուգահեռ կառույցը (գյուլենականներ) նույն այդ գումարները ծախսում են հակաթուրքական քարոզչության վրա արտերկրում: Նա հիշեցրել է, թե ինչպես են գյուլենականների ամերիկյան կառույցը օտար երկրների ներկայացուցիչներին ուղարկել «Թուրքիայի ժողովրդավարությունը վտանգի մեջ է» բովանդակությամբ նամակներ:
«Իհարկե, զուգահեռ կառույցը ԱՄՆ-ում լոբբի ունի, բայց դա հայկական ու իսրայելական լոբբիի նման աշխատում է Թուրքիայի շահերի դեմ: Վերջում էլ կասեն` մենք պարզապես Թուրքիան ենք ճանաչելի դարձնում»,- ըստ թուրքական «Օդա TV» լրատվականի` ասել է Սալի Քափուսուզը: Վերջինս այդ մասին գրառումներ է կատարել նաև Twitter միկրոբլոգի իր էջում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |