Քաղաքական07:56, 12 Ապրիլ 2014
Haber 10. ԱՄՆ-ում ցեղասպանության բանաձևի ընդունման մեջ գյուլենականների «մատը խառն է»

Թուրքական կառավարությունը տապալելու և հեղաշրջում նախաձեռնելու փորձերի
ձախողումից հետո, ըստ «Հաբեր 10» լրատվական կայքի, գյուլենականները Թուրքիան
վարկաբեկելու իրենց արշավը այժմ էլ տեղափոխել են միջազգային արենա: Հավելենք, որ գյուլենականներին
«զուգահեռ կառույցներ» անվանող նշյալ լրատվամիջոցը վերահսկվում է թուրքական
իշխանությունների կողմից:
Կայքի հրապարակման մեջ նշվում է, որ գյուլենականների «մատը խառն է» ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման գործում: Մանսավորապես կապեր կան հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ: Ընդգծվում է այն իրողությունը, որ բանաձևի ընդունումից անմիջապես առաջ գյուլենականները Թուրքիան խստագույնս սևացնող ու քննադատող նամակներ էին ուղարկել օտարկերկրյա դեսպանատներին և վերլուծական կենտրոններին:
«Ուշագրավ է այն, որ զուգահեռ կառույցը մասնավորապես Twitter-ի ու YouTube-ի արգելափակման հանդեպ ունեցած ԱՄՆ-ի զգացմունքայնությունն է օգտագործել»,- գրում է «Հաբեր 10»-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 12 կողմ 5 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրինագիծ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |