Քաղաքական11:10, 11 Ապրիլ 2014
Թուրքիայի փոխվարչապետը դատապարտել է ԱՄՆ-ում հայկական բանաձևի ընդունումը

Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը արձագանքել է ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունմանը: Թուրքական «Հաբերթուրք» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Բաբաջանը նշել է, որ այդ հարցի հայտնվելը ԱՄՆ ներքաղաքական կյանքում հաճելի չէ, քանի որ հարցի շուրջ կարծիքները միանշանակ չեն:
«Պնդում են, թե դեպքերը 99 տարի առաջ Ամերիկայից շատ հեռու մի վայրում է իրականացվել, սակայն այն ապացուցող դեռևս գիտական որևէ աշխատություն չկա, իսկ մենք էլ պնդում ենք, որ հաստատապես նման բան չի եղել»,- ասել է Բաբաջանը:
Վերջինս նաև ընդգծել է, որ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձևի ներկայացումը և ընդունումը շատ արագ կերպով է կատարվել:
Այն հարցին, թե արդյոք այս որոշումից հետո Անկարան հետ կկանչի ԱՄՆ-ում իր դեսպանին, Բաբաջանը նշել է, որ այս պահին Անկարան բոլոր տարբերակները քննարկում է: Իսկ թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին Բաբաջանը նշեց, որ այս պահին որոշակի գնահատականներ տալը ճիշտ չի լինի:
Բաբաջանը
տեղեկացրել է նաև, որ Անկարայում
թեմայի առնչությամբ քննարկումներ են տեղի
ունենում և կառավարությունը
հանդես կա պաշտոնական
հայտարարությամբ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Հունաստանում այն դիտվում է որպես լուրջ մտահոգություն՝ իր աշխարհաքաղաքական հետևանքներով։
Մեկնարկում է 2025-2026թթ․ արևմտահայերենի ուսումնառության ծրագրի 1-ին փուլը։ Դասընթացները սկսվելու են սեպտեմբերի 22-ին և տևելու՝ 18 շաբաթ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |