Ցեղասպանություն10:42, 11 Ապրիլ 2014
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը ԱՄՆ-ում հայկական բանաձևի ընդունման կապակցութամբ

Թուրքիայի
արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ ԱՄՆ
սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության
ճանաչումը կոչ արող բանաձևի կապակցությամբ:
Նախարարության
պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ նշյալ հանձնաժողովը
ցեղասպանության բանաձևի ընդունման որոշում կայացնելով, գործել է հապճեպ և անլուրջ:
Նման գործելաոճը, ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի, դուրս է համապատասխան իրավասության ու
պատասխանատվության շրջանակներից:
«Մենք
դատապարտում ենք պատմությունը և իրավունքը աղավաղող նման քաղաքական ջանքերը և
կանխակալ ու իրավական հիմքից զուրկ նախաձեռնություններով հանդես եկող անձանց»:
Թուրքիայի
արտգոևծնախարարության հայտարարության մեջ ընդգծվում է «արդար պատմական հիշողության
շրջանակներում»հայերի ու թուրքերի երկխոսության անհրաժեշտության մասին: Հայոց
ցեղասպանությունը ներկայացվում է սոսկ որպես առաջին համաշխարհային պատերազմի
ժամանակ տեղի ունեցած ողբերգական դեպք: Նշվում է նաև, որ հայ-թուրքական
արձանագրություններում արտացոլված պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու
թուրքական առաջարկը դեռևս օրակարգում է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |