Հոդված12:17, 11 Ապրիլ 2014
Թե ինչպես է Թուրքիան Քեսաբի դեպքերն օգտագործում սեփական PR-ի համար

Մարտի 21-ի վաղ առավոտյան իսլամիստ ծայրահեղականների զինված խմբավորումները ապստամբները Ալ-Քաիդայի, Ալ Նուրսայի և այլ ահաբեկչական կազմակերպությունների զինյալների մասնակցությամբ հարձակվեցին հայկական Քեսաբ ավանի ու շրջակա գյուղերի վրա: Հարձակումը կատարվեց Թուրքիայի սահմանից՝ 8 ուղղություններով: Քեսաբահայերը, որոնք կազմում են ավանի բնակչության 80%-ը, սիրիական կառավարական բանակի օգնությամբ ու ցուցումներով կարողացան ժամանակին նահանջել 60 կմ հեռու գտնվող Լաթաքիա: Քեսաբաբնակ մոտ 700 հայկական ընտանիքների մի մասը ապաստան գտավ Լաթաքիայի իրենց ազգականների տներում, մյուս մասն էլ՝ հայկական եկեղեցիներում ու այլ հայկական կառույցներում:
Հայաստանում Քեսաբի մասին լուրերը առավել շատ զգացմունքային դաշտում ընդունվեցին, ինչը հասկանալի էր՝ քեսբահայությունը 2 անգամ գաղթի ու կոտորածի էր ենթարկվել … ու կրկին տեղահանություն: Առավել ցավալին այն էր, որ այս անգամ էլ Թուրքիան անմասն չէր քեսաբահայությանը պատճառած ցավերից:
Նախնական շոկին հաջորդեցին հայկական կողմից արված հայտարարություններ, գործողություններ, օգնության կոչեր ու նույնիսկ քեսաբահայերին պաշտպանելու համար զինված ջոկատներ հավաքագրելու առաջարկություններ: Հանրապետության նախագահը ևս դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ, ինչը նույնիսկ բավական մեղմ երևաց համատարած դատապարտող հայտարարությունների ու հակաթուրքական կոչերի ֆոնին: Զգացմունքային մղումներով արված հայտարարություններին հաջորդեցին ավելի սառնասիրտ, կշռադատված հայտարարություններ և նույնիսկ դիմումներ տարբեր միջաղգային կառույցներին ու ելույթներ միջազգային բարձր ամբիոններից:
Իսկ ի՞նչ էր անում այդ ընթացքում ահաբեկիչներին ու Սիրիայի ապստամբական ընդիմադիր ուժերին ակտիվ ռազմատեխնիկական աջակցություն ցույց տվող Թուրքիան: Առաջին օրերի լռությանը հետևեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը, ով չքմեղանալով ասում էր, թե Թուրքիան մնացած սիրիացի փախստականների նման պատրաստ է նաև հյուրընկալել քեսաբահայերին, եթե լինեն այդպիսիք: Դավութօղլուն այդ հայտարարությամբ փորձեց արտաքին աշխարհին ցույց տալ, թե Թուրքիան ինչքան «հոգատար» է հայերի նկատմամբ, ճիշտ այնպես, ինչպես երիտթուրք պաշտոնյաներն էին ցեղասպանության տարիներին տեղահանվող հայերի թանկարժեք կահկարասիները պահեստներ տեղափոխելիս բոլորին հավաստիացնում, թե դրանք տեղափոխվում են ավելի «ապահով» վայրեր՝ հետագայում տերերին «վերադարձվելու» նպատակով:
Օրեր առաջ երկու հայ տարեց կանանց, այնուհետև ևս ավելի քան մեկ տասնյակ տարեց քեսաբահայերի տեղափոխեցին Թուրքիայի միակ հայկական գյուղ՝ Վաքըֆլը: «Հոգատատար» Թուրքիայի կերպար ստեղծելու առումով սա իսկական նվեր էր: Իշխանությունները միանգամից անցան գործի. բոլոր իշխանամետ լրատվամիջոցները սկսեցին գովերգել Թուրքիայի «հումանիզմը»՝ կերտելով մարդասեր, հոգատար ու վեհանձն Թուրքիայի կերպարը: Իշխանամետ «Անադոլու» լրատվական գործակալության, ապա այլ լրատվամիջոցներում տարածված «Թուրքիան բացեց իր գիրկը Քեսաբի հայերի առջև» վերնագիրը գրավել էր թուրքական լրատվադաշտը: Սակայն հրահրված այս պաթոսի` ոտքից գլուխ կեղծ լինելը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները զրուցեցին տարեց քեսաբահայերի հետ, որոնք բացահայտեցին, որ Թուրքիա են տեղափոխվել ոչ իրենց կամքով: Իրականում զինյալները խաբել էին քեսաբցիներին՝ ասելով, թե Լաթաքիա են տանում, փոխարենը վերջիններիս տեղափոխել էին Թուրքիա: Այս խայտառակ բացահայտումը ևս մեկ անգամ գալիս է հաստատելու Թուրքիայի՝ հայերի նկատմամբ վարած անմարդկային քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը ունի 2 երես:
Արտաքին երեսը ցույց է տալիս, որ Թուրքիան պատրաստակամ է հայերի ու Հայաստանի հետ լավացնել հարաբերությունները ու դրա համար անում է ամեն հնարավորը: Այս գիծը ավելի է ընդգծվում Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին՝ հատկապես արտաքին աշխարհին աչքին համոզիչ երևալու մարմաջով:
Ներքին իրական երեսը ցույց է տալիս հանրապետական Թուրքիայի իշխանությունների նմանությունը իրենց հայատյաց նախնիներին:
Ռաֆայել Սահակյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |