• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 18:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:03, 10 Ապրիլ 2014

Գյուլենականների նամակը ցնցել է Թուրքիան և համարվել դավաճանական

Գյուլենականների նամակը ցնցել է Թուրքիան և համարվել դավաճանական

Թուրքիայում նոր սկանդալ է հասունանում, որը կրկին  կապվում է «զուգահեռ կառույցի» և հայտնի իսլամական գործիչ, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի անվան հետ:

Ամերիկայում «Peace Islands» ինստիտուտի համաշխարհային հարաբերությունների ղեկավար Մեհմեթ Քըլըչը ԱՄՆ-ում  օտարերկրյա ներկայացուցչություններին, լոբբիստական կազմակերպություններին  և վերլուծական կենտրոններին նամակ է ուղարկել, որով քննադատում է Թուրքիային: Մեհմեթ Քըլըչի  ղեկավարած կառույցի պատվավոր նախագահը Ֆեթուլլահ Գյուլլեն է, որի անունը շրջանառվում է Թուրքայի պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն օպերացիան կազմակերպելու հետ:

Թուրքական մամուլն այդ նամակը անվանել է դավաճանական՝ մատնանշելով, որ այն հրապարակվել է մի ժամանակահատվածում, երբ ԱՄՆ-ում կրկին բարձրացվել է Հայոց ցեղասպանության հարցը, իսկ թուրքական լոբբին պատրաստվում է դրա դեմ պայքարին, ինչպես նաև համընկել է 2015 թվականին ՄԱԿ-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում (ԱԽ) ժամանակավոր անդամի կարգավիճակի շուրջ բանակցությունների ընթացքին:

Նամակում նշվում է, որը 90 տարի շարունակ Մերձավոր Արևելքի համար ժողովրդավարության օրինակ համարվող Թուրքիայում  այժմ այդ ժողովրդավարությունը ճգնաժամ է ապրում:

Քըլըչը անդրադարձել է նաև դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն օպերացիային՝ նշելով, որ դրա արդյունքում ձերբակալվել էին նախարարերի որդիներ, անվանի գործարարներ:  Նա քննադատում է այդ օպերացիայից հետո Թուրքիայի կառավարության և վարչապետ Ռեջե Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը՝ ոստիկանության և արդարադատության ոլորտի աշխատակիցներին հեռացնելը կամ ծառայության այլ վայրեր տեղափոխելը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}