Քաղաքական09:35, 07 Ապրիլ 2014
Քեսաբահայ. «Ծնված օրվանից բռնություն ենք տեսնում, չենք հասկանում, թե թուրքերը մեզանից ինչ են ուզում»

«Սիրիայում
ապրող հայերը իրենց կյանքը փրկելու համար փախել են Թուրքիայի կողմից աջակցություն
ստացող իսլամիստ ծայրահեղականների զինված խմբավորումներից»,- հայտնում է CNNTurk-ը` հղում անելով
անգլիական «Sunday Times» թերթին:
Ըստ աղբյուրի` անգլիական պարբերականի թղթակիցը տեղեկացրել է, թե այն
վարկածը, որ ահաբեկիչները գործում են թուրքական բանակի հովանու ներքո, հաստատվեց
այն ժամանակ, երբ Թուրքիան ոչնչացրեց ընդիիմադիր զինյալներին ռմբակոծող
սիրիական ինքնաթիռը:
«Sunday Times» -ի թղթակիցը մասնավորապես գրում է.
«Սահմանին մոտ ապրող հայերը ասում են, որ Թուրքիան թույլ է տվել զինված խմբերին
անցնել սահմանը ու մտնել Սիրիա: Իսկ Քեսաբի հայկական համայնքի ներկայացուցիչ Գարո
Մանջիկյանը ասում է. «Մեր ծնված օրվանից բռնություն ենք տեսնում, չենք հասկանում,
թե թուրքերը մեզանից ինչ են ուզում»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կիպրոսի ներկայացուցիչը պնդել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը և խաղաղությունը։

Քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը։

Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |