Հարցազրույց13:33, 04 Ապրիլ 2014
Թուրք բանաստեղծ. «Ցավալի է, որ իմ թուրք նախնիները պատմության մեջ որևէ դրական ներդրում չեն ունեցել»
Թուրքիայում հայտնի բանաստեղծ, բլոգեր Սերքան Էնգինի՝ իր էթնիկ պատկանելության վերաբերյալ արած արտահայտությունները վերջերս մեծ արձագանք էր գտել հայկական մամուլում: Էնգինը մասնավորապես նշել էր, որ թուրք լինելը անտանելի ամոթ է:
«Ermenihaber.am» լրատվական գործակալությունը փորձել է պարզել, թե որոնք են այն պատճառները, որ թուրք բանաստեղծին ստիպել են ամոթ զգալ իր ազգային պատկանելությունից. Թուրքիայում տիրապետող ազգայնական մտածելակե՞րպը, պետական քարոչության ստե՞ րը, թե՞ դա պարզապես արդարության փնտրտուք էր:
- Բոլոր ձեր նշած պատճառները առկա են և անգամ ավելին: Անմտություն է պարծենալ մեր այն հատկանիշներով որոնք մենք ունենք ի ծնե, քանի որ դրանցից և ոչ մեկ սեփական կամքով չենք ընտրում և դրանք ձեռք բերելու համար որևէ ջանք չեն գործադրում: Եթե պետք է հպարտանանք, պարծենանք մեր էթնիկ առաանձնահատկություններով, ապա միայն մեր նախնիների՝ մարդկության պատմության մեջ կատարած ներդրումների, արվեստի, գիտության, փիլիսոփայության, ճարտարապետության ասպարեզներում ձեռք բերած հաջողությունների համար: Ցավալի է, որ իմ թուրք նախնիներն ավելի քան 2 հազար տարի մարդկության պատմության մեջ այլ ժողովուրդների երկրները բռնազավթել, ապականել, թալանել, սպանել, բռնաբարել, հարկի անվան տակ տուրքեր են գանձել և նմանատիպ այլ վատ բաներ արել: Մարդկության պատմության մեջ որևէ դրական ներդրում չեն ունեցել, միշտ ավերծություններ են արել:
Հնարավոր չէ, որ մի քիչ խելք ունեցող և խելքով ու խղճով առաջնորդվող մարդն այս բարբարոսություններով պարծենա: Մինչդեռ իմ երկրում այս պահին էլ այս կողոպուտը, թալանը, բռնազավթումները «հաղթանակ» բառով մեծարելով, հիվանդագին կրթական համակարգի միջոցով որպես հպարտության աղբյուր երիտասարդներին է պարտադրվում: Դրա հետևանքով շարունակվում է ռասիստ երիտասարդների դաստիարակումը:
Իմ մանկությունից մի օրինակ բերեմ. ձեռքս քարտեզ էի վերցնում և երազում, համաձայն իմ ստացած կրթության, որ ես Թուրքիայի առաջնորդն եմ և, անընդհատ հարևան երկրների վրա հարձակվելով, նոր հողեր էի գրավում: Քարտեզի վրա ամեն օր մատիտով նոր գրաված հողերի սահմաններն էի գծում և այդ երազկոտությունս տևում էր այնքան, մինչև, որ հոգնեի: Եվ ամեն օր նոր նվաճումներից հաճույք էի ստանում:
Տեսեք, այսօր Գերմանիայում կրթական համակարգը ներկայացնում է նացիստական շրջանի սարսափելի դեպքերը, հրեաների ցեղասպանությունը, այլատյացությունն ինչպիսի վտանգավոր հետևանքներ կարող են ծնել: Գերմանական կրթական համակարգում այնպիսի պատմական ճշմարտություններ, ինչպիսիք են Գերմանիայի կողմից հարևան երկրների վրա հարձակումը, բռնազավթումը, երբևէ չեն ներկայացվում որպես պարծանքի առարկա: Մինչդեռ թուրքական կրթական համակարգը ուղղված է հայերի, ասորի քաղկեդոնականների, պոնտոսցի հույների ցեղասպանությունները, ինչպես նաև այլ կոտորածներ, բռնազաթումներ, թալաններ, բռնաբարություններ իրականացրած մեր թուրք նախնիների բարբարոսությունները գովաբանելուն: Դեռևս 500 և ավելի տարիներ առաջ Կոստանդնուպոլսի՝ թուրքերի կողմից բռնազավթումը «հաղթանակ» անվանելով և փառաբանելով տոնում են, ինչը մարդկային
արժանապատվության համար ամոթալի է:
Նույն մտածելակերպով նախնիների սարսափները, բարբարոսությունները գովք համարող ռասիստները պատմական ճշմարտությունները խեղաթյուրում և շարունակում են հերքել: Համարվում է, որ 1.5 մլն հայերի, ինչպես նաև 100 հազարավոր ասորիների, պոնտոսցի հույների ցեղասպանությունները չեն եղել:
Որպես գրող` իմ էթիկ ընկալումը և խիղճս ինձ հրամայում են, որ իրականությունների մասին
բարձրաձայնեմ: Խղճիցս բացի ուրիշ ոչ ոքից
հրաման չեմ ընդունում: Ահա այս պատճառով մտավորականի
իմ պատասխանատվությամբ բարձրաձայնում եմ տեսակետս հանուն այն բանի, որ
խոսվի պատմական իրողությունների մասին: Նպատակ ունեմ իմ նպաստն ունենալ
Թուրքիայում ռասիստական աշխարընկալման փոփոխության գործում: Եվ գուցե ամենակարևորը՝ արվեստագետ-մտավորականի էթիկայի
հարթությունում լինել օրինակ ապագա սերունդերի համար:
Զրուցեց Անահիտ Վեզիրյանը
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Պատգամավորը հայտնում է, որ ասորիների թիվն այժմ տարածաշրջանում խիստ նվազել է։
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հատուկ հարցազրույց է անցկացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ։
Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...
«Դուք Իսրայելի վարչապետին մեղադրում եք նացիստական գործելաոճի մեջ, սակայն մյուս կողմից էլ շարունակում եք Իսրայելի հետ ինտենսիվ առևտրատնտեսական հարաբերոթյունները»։
Արաբ դիվանագետը նշել է, որ Թուրքիան այդ ծրագիրը ներկայացրել է նաև ԱՄՆ-ին և Իսրայելին, սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Եգիպտոսը, դեմ են արտահայտվել առաջարկին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |