• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:20, 02 Ապրիլ 2014

Գերմանիայի քաղաքական գործիչները դատապարտել են Էրդողանի` ընդդիմությանն ուղղված սպառնալիքները

Գերմանիայի քաղաքական գործիչները դատապարտել են Էրդողանի` ընդդիմությանն ուղղված սպառնալիքները

Այն բանից հետո, երբ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)  ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հաղթանակ տարավ, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հրապարակային ելույթում ընդդիմադիր ուժերին հասցեագրված կտրուկ ու կոշտ ձևակերպումներով հանդես եկավ: Վերլուծաբանները նկատել տվեցին, որ այդ կերպ Էրդողանը ընդդիմադիրների հետ գալիք հաշվեհարդարների ազդակ է տվել: Նա մասնավորապես ասել էր, որ հակառակորդ ուժեչը «դեռ վճարելու են»:

Նույն տպավորությունն են ստացել նաև Գերմանիայի որոշ քաղաքական գործիչներ: Մասնավորապես «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցությունը կոչ է արել դադարեցնել Թուրքիայի հետ եվրաանդամակցության բանակցությունները: Պաշտոնական Անկարայի հասցեին քննադատություններ են հնչել նաև Գերմանիայի իշխանական «Քրիստոնեա-դեմոկրատական» և «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցություններից:

Մասնավորապես «Քրիստոնեա-սոցիալական միություն» կուսակցության քարտուղարը Մյունխենում հայտարարել է, որ Էրդողանն աստիճանաբար ցույց է տալիս, որ Թուրքիան չի պատկանումԵվրոպային:

«Այն երկիրը, որտեղ իշխանություններն ընդդիմադիրներին սպառնում են, երբեք չի կարող մաս կազմել Եվրոպային»:

Իսկ եվրախորհրդարանի սոցիալիստների խմբակցության նախագահ Հաննես Սվոբոդան twitter միկրոբլոգի իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Ես ստիպված եմ հարգանք ցուցաբերել Էրդողանի` ընտրություններում տարած հաղթանակի նկատմամբ, բայց նա էլ պետք է հարգի անձի ազատությունները»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}