Քաղաքական10:24, 01 Ապրիլ 2014
Թուրք փորձագետ. «Իշխող կուսակցության վարկանիշը դանդաղ անկում է ապրում»

Քաղաքական ու սոցիալական հետազոտություններով զբաղվող թուրքական «KONDA»
ընկերության տնօրեն Բեքիր Աղըրդըրը խոսել է Թուրքիայի իշխող «Արդարություն և
զարգացում» կուսակցության (ԱԶԿ) քաղաքական հեղինակության տատանումների մասին թվերի
միջոցով:
Աղըրդըրը նշել է, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցութան ամենաբարձր վարկանիշն արձանագրվել է 2013-ի ապրիլին (53 %): Դրանից հետո, երբ տեղի ունեցան Գեզիի հակակառավարական լայնամասշտաբ ցույցերն ու ցնցումները, ԱԶԿ-ի համակիրների զանգվածում նկատվեց պարբերական տատանումներ: Իսկ դեկտեմբերի 17-ին բռնկված կոռուպցիոն սկանդալից հետո ԱԶԿ-ի ընտրազանգվածը նվազեց մինչև 46 տոկոսի: Մանագետի համոզմամբ` ԱԶԿ-ի վարկանիշը շարունակում է դանդաղ անկում ապրել, քանի որ հասարակությունը չի տեսնում իր ակնկալած մեծամասշտաբ փոփոխությունները:
«Այս ընտրություններում «ԱԶԿ»-ից հետո երկրորդ հաղթող քաղաքականա ուժ պետք է համարել քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը (ԽԺԿ), որը 20-21 նահանգներում ՏԻՄ հաջողությունների է հասել»,- ըստ «Դողան» լրատվական գործակալության` կարծիք է հայտնել Բեքիր Աղըրդըրը:
Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր մրցակից կուսակցություններին:
Իշխանական ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն) – 45. 53 %
Ընդդիմադիր ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) – 27. 88 %
Ընդդիմադիր ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցություն) – 15. 20 %
Քրդական ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) – 4.04 %
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |