• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:41
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:51, 01 Ապրիլ 2014

Ամերիկացի վերլուծաբանի անդրադարձը Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին

Ամերիկացի վերլուծաբանի անդրադարձը Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին

Թուրքիայում մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների մասին դիտարկումներով է հանդես եկել ամերիկացի վերլուծաբան Բլեյզ Միթչելը: Ըստ նրա` ընտրությունների նախնական արդյունքներից էլ ակնհայտ երևում է, որ Թուրքիան դեռ չի կարողացել դուրս գալ քաղաքական լարվածությունից: Ընտրությունները ցույց տվեցին հասարակության պառակտվածության աստիճանը:

«Նախորդ ՏԻՄ ընտրությունների (2009թ.) համեմատ հանրության քաղաքական կողմնորոշման մեջ քիչ բան է փոխվել, թեև պետք է նկատել, որ այդ աննշան փոփոխությունն էլ հօգուդ ընդդիմության է եղել»,- ընդգծել է Միթչելը: Վերլուծաբանը նկատել է տվել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետընտրական ելույթում չի զգացվել հռետորաբանության փափկություն:

«Էրդողանը ավտորիտար մոտեցումներից հետքայլ անելու ոչ մի ազդակ չտվեց»,- նշել է ամերիկացի վերլուծաբանը` հավելելով, որ առաջիկայում դեռ Թուրքիայում կշարունակվի քաղաքական խառնաշփոթությունը:

Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 30-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել էր մրցակից կուսակցություններին:

Իշխանական ԱԶԿ (Արդարություն և զարգացում կուսակցություն) – 45. 53 %

Ընդդիմադիր ԺՀԿ (Ժողովրդահանրապետական կուսակցություն) – 27. 88 %

Ընդդիմադիր ԱՇԿ (Ազգայնական շարժում կուսակցություն) – 15. 20 %

Քրդական ԽԺԿ (Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցություն) – 4.04 %

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}