Քաղաքական08:55, 29 Մարտ 2014
Թուրքիայի ընդդիմության արձագանքը` սկանդալային ձայնագրությանը

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները կոշտ են արձագանքել մարտի 27-ին
համացանցում հայտնված պետական բարձրաստիճան այրերի խորհրդակցության գաղտնալսման
փաստին: Խոսքն արտգործնախարարությունում կայացած այն նիստի մասին է, որի ժամանակ
արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուն,
Ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և զինված ուժերի գլխավոր շտաբի
պետի տեղակալ Յաշար Գյուլերը քննարկել են Սիրիա ներխուժման ծրագրի տարբերակները:
Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ -CHP) պատգամավոր Ումիթ Օրանն այդ խայտառակ միջադեպը քննարկման նյութ է դարձրել երկրի խորհրդարանում: Նա հարց է ուղղել Դավութօղլուին, թե մի°թե հայրենիքի դավաճանություն չէ քննարկված սիրիական ծրագրի այն դետալը, ըստ որի, Հաքան Ֆիդանը պիտի մարդիկ ուղարկեր Սիրիա, որոնք այնտեղից հրթիռակոծեին թուրք զինվորներին:
Մեկ այլ ընդդիմադիր «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ-BDP) գրավոր հայտարարություն էր տարածել` խոր մտահոգություն հայտնելով երկրի իշխանությունները ներքաղաքական փակուղուց դրդված փորձում են անօրինական ճանապարհով Թուրքիան ներքաշել պատերազմի մեջ: ԽԺՀ-ականների համոզմամբ` Էրդողանի վարչակազմը փորձում է պատերզմի միջոցով պահպանել իշխանությունը:
«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) պատգամավոր Լուֆթու Թուրքանը հայտարարել է, որ Սիրիայի դեմ հնարավոր ռազմական գործողության ծրագրի քննարկմանը մասնակցած վերոնշյալ 4 պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրտես է:
«Նա է լրտեսը, ով նիստին եկել է մասնակցելու` իր վրա ամրակցված ունենալով գաղտնալսող
և ձայնագրող սարք»,- ըստ «Ջումհուրիյեթ» լրատվականի` ասել է պատգամավորը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |