Քաղաքական14:15, 26 Մարտ 2014
Թուրքիան պատրաստակամություն է հայտնել ապաստան տալ Քեսաբի հայությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) գրավոր
հայտարարություն է տարածել սահմանամերձ սիրիական Քեսաբ և Լաթաքիա բնակավայրերում
վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ:
Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ հերքվում են այն բոլոր լուրերը, համաձայն որոնց, Թուրքիան աջակցություն է ցույց տալիս Սիրիայի հակակառավարական ուժերին և նրանց թույլ է տալիս իր տարածքից ազատորեն ներխուժել սիրիական սահմանամերձ բնակավայրեր:
Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անընդունելի և դատապարտելի է համարել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն անցյալի ողբերգական դեպքերի հետ համեմատելու փորձերը` գնահատելով դա որպես կոնֆլիկտ հետապնդող քաղաքական քարոզչություն:
Հայտարարության մեջ Սիրիայի ներկայիս իշխանություններին վերագրվում է բռնության և ագրեսիայի քաղաքականություն, ինչի հետևանքով բազմաթիվ սիրիացիներ հարկադրված են լինում ներգաղթյալի կարգավիճակով ապաստան գտնել Թուրքիայում: Նշվում է, որ այժմ շուրջ 800 հազար սիրիացի փախստականներ ապաստան են ստացել Թուրքիայի տարածքում:
Իսկ Քեսաբի հայության վերաբերյալ մասնավորապես ասվում է, որ Թուրքիան, ելենոլվ մարդասիրությունից և խղճի պատասխանատվությունից, պատրաստ է ապաստան տալու Քեսաբի հայերին:
«Ինչպես մյուս սիրիացիների, այնպես էլ սիրիահայերի դեպքում նրանց կարիքները հոգալու համար անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն»,- ասված է հայտարարության մեջ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |