Քաղաքական09:26, 26 Մարտ 2014
Ինչպե՞ս անել, որ հայ թեկնածուն չհաղթի. Թուրքիայի կուսակցությունների հաշվարկը

Թուրքիայում մարտի 30-ին
անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:
Ընտրություննները հայերիս համար առանձնահատուկ են այն պատճառով,
որ Թուրքիայում գործող
կուսակցություններն առաջադրել են հայ թեկնածուներ: Ընդ որում` հայ թեկնածուներ
կան թե իշխող, թե ընդդիմադիր և թե ազգայնական կուսակցությունների ընտրացուցակներում:
Սակայն կուսակցական վերնախավի ներկայացուցիչները հայ թեկնածուներ առաջադրելիս
մանրամասն հաշվարկ են կատարել: Այլ կերպ ասած`
նրանք առաջնորդվել են «հայերին
առաջադրենք այն շրջաններում, որտեղ նրանց հաղթանակը անհնար է» սկզբունքով: Այդպիսով բոլոր այն շրջաններում, որոնք հայաշատ են, ու հայ թեկնածուները
հաղթելու առավել հավանական շանսեր կարող
էին ունենալ, չկան առաջադրված
հայ թեկնածուներ կամ առաջադրված են այն կուսակցության կողմից, որը չի հաղթահարի անցողիկ շեմը:
Օրերս այս թեմայով զրուցեցի «Դերսիմի հայերի միության նախագահ» Միհրան Գյուլթեքինի հետ: Նա հանգամանորեն
ներկայացրեց պատկերը` ասելով,
որ ընտրություններում պայքարող
կուսակցությունները հայ
թեկնածուներին միանշանակորեն օգտագործում PR նպատակներով:
«Հայ թեկնածուները հաղթելու շանս չունեն, քանի որ
առաջադրված են այնպիսի շրջաններում, որտեղ հայ թեկնածուն կամ տվյալ կուսակցությունն ընտրազանգվածի աջակցությունը չի ստանա: Այնտեղ, որտեղ կուսակցությունները
միանշանակ պարտվելու են այդտեղ առաջադրված է հայ
թեկնածու: Վերցնենք օրինակ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ - HDP): Ճիշտ է, հայ թեկնածուներն առաջադրված են
հայաշատ շրջաններում, բայց այս կուսակցությունը 4-5 % ձայն հազիվ թե ստանա,
հետևաբար հայ թեկնածուները կպարտվեն: Իսկ ահա, եթե նույն այդ շրջաններում հայ թեկնածու առաջադրվեր «Ժողովրդահանրապետական
կուսակցության» (ԺՀԿ - CHP) կողմից, ապա նա անշուշտ
կհաղթեր: Կուսակացություններն
այսպես են մտածում. «Բաքըրքյոյում հաստատ
չեմ հաղթի, ավելի լավ է այնտեղ հայ թեկնածու առաջադրեմ, դրանից հեղինակությունս կբարձրանա
ու շատ ձայներ կստանամ»,-նկատում է Գյուլթեքինը:
Ինչքան էլ տհաճ է, այդուհանդերձ Միհրան Գյուլթեքինի կանխատեսումը արտացոլում է
իրականությունը: Այս ամենից հետևություն. Թուրքիան դեռևս պատրաստ չէ ունենալ հայ
քաղաքապետ, հայ նահանգապետ, հայ պատգամավոր, քանի որ ազգային փոքրամասնության
ներկայացուցիչն ընտրություններում կարող է հաղթել իրապես ժողովրդավարական, այլ ոչ
թե «ժողովրդավարական երևալ ցանկացող» պետությունում:
Հեղինակ` Աստղիկ
Իգիթյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կիպրոսի ներկայացուցիչը պնդել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը և խաղաղությունը։

Քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը։

Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմով։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |