• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 19:29
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:46, 20 Մարտ 2014

Ո՞վ է Թուրքիան ցնցող Ֆեթուլլահ Գյուլենը. ամերիկացի պրոֆեսորի բացահայտումները

Ո՞վ է Թուրքիան ցնցող Ֆեթուլլահ Գյուլենը. ամերիկացի պրոֆեսորի բացահայտումները

Ամերիկացի պրոֆեսոր, ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակից Պաուլ Վիլյամսը երկար տարիներ ուսումնասիրել է Ֆեթուլլահ Գյուլենի գործունեությունը և նրա ղեկավարած գյուլենական շարժումը: Վիլյամսը կարողացել է լինել Գյուլենի` Փենսիլվանիայում գտնվող կալվածքում, որը նման է ռազմականացված ամրոցի: Այն գտնվում է 100 զինյալ թուրքերի հսկողության տակ:

Թուրքական «Ակտուել» լրատվական կայքը, անդրադառնալով նշյալ թեմային, նյութ է հրապարակել պրոֆեսոր Վիլյամսի կատարած հետազոտությունների արդյունքների մասին, որոնք վերջինս պատմել է թուրքական «Աքշամ» պարբերականին:

Սկսյալ 1999 թվականից Ֆեթուլլահ Գյուլենը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այժմ նա  տնօրինում է շուրջ 50 մլրդ դոլարի կարողություն: Պրոֆեսոր Վիլյամսի համոզմամբ` Գյուլենը ծառայում է ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզության վարչությանը (ԿՀՎ- CIA, Central Intelligence Agency):

Գյուլենի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակցային հարաբերությունները վերածվեցին թշնամական հակամարտության «Մավի մարմարա»-ի դեպքերից հետո Թուրքիայի ցուցաբերած վարքի և Սիրիայի հարցում որդեգրած քաղաքկաանության պատճառով:

Ըստ Վիլյամսի` 34  տարի առաջ թուրքական բանակի գեներալ Քենան Էվրենը սկսեց մի շարժում, որը հարում էր այն ժամանակվա ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Զբիգնև Բժեզինսկու` Միջին Ասիայում եղած թուրքական պետությունների համար նոր կարգ հաստատելու գաղափարին:  Այդ գաղափարին ռեալ ընդառաջ գնացողը եղավ Ֆեթուլլահ Գյուլենը: Արդյունքում տարածաշրջանի բնական գազի ու նավթի պաշարների հսկողությունը ԱՄՆ-ին հանձնել կարողանալու նպատակով միջինասիական թուրքական պետություններում գյուլենական դպրոցներ բացվեցին:

«Գյուլենը բազմնիցս խոսում է օսմանական կարգի վերականգնման կամ էլ նոր իսլամական աշխարհակարգի ստեղծման մասին և հետաքրքիրն այն է, որ ԿՀՎ-ն կիսում է այդ տեսակետը: Հակառակ դեպքում ԿՀՎ-ի մասնագետներն ի՞նչ գործ ունեն Ադրբեջանում, Թուրքմենստանում, Ղրղզստանում, Ուզբեկստանում և Ղազախստանում եղած գյուլենական դպրոցներում: Այդ պատճառով է, որ Ռուսաստանը և Ուկրաինան փակեցին Գյուլենի դպրոցները իրենց տարածքներում: Գյուլենի դպրոցներում 130 ԿՀՎ գործակալ է աշխատում: Դպրոցները ֆինանսավորվում են թմրանյութերի և զենքի մաքսանենգության միջոցով» ամերիկացի պրոֆեսորի խոսքերն է մեջբերում կայքը:

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}