Քաղաքական14:06, 19 Մարտ 2014
Դավութօղլու. «Իսկ եթե Աբխազիան ասի` ես էլ եմ ցանկանում Ռուսաստանին»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն,
հադնես գալով հեռուստաեթերից, խոսել է Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ անցկացված
հանրաքվեի հարցին: Նախարարը վերահաստատել է Անկարայի պաշտոնական դիրքորոշումն այն
մասին, որ Ղրիմի հանրաքվեն օրինական հիմքերից զուրկ է, հակասում է միջազգային
իրավական նորմերին և խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու
ինքնիշխանության սկզբունքները:
«Եթե Աբխազիան ասի` ես էլ եմ ցանկանում Ռուսաստանին միանալ, եթե Օսեթիան էլ նույնը անի, ասի` ուզում եմ Հայաստանի կողմից անեքսիայի ենթարկվել և այդ ամենը որոշ երկրերի կողմից ընդունելի դիտվի, ապա արդյունքում հակամարտություններից բացի ուրիշ ոչ մի բանի պետք չէ սպասել: Իսկ եթե այս պահին հակամարտություն չի սկսվել, դա չի նշանակում, թե հակամարտության պատճառներ չկան, դա նշանակում է, որ համարտել կարողանալու չափ ուժեղ Ուկրաինա չկա»,- ասել է նախարարը:
Հարցին, թե Ռուսաստանի և Արևմուտքի միջև խորացող ճգնաժամն ինչ հետևանքներ կունենա Թուքրիայի համար, Դավութօղլուն ի պատասխան ասել է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան գտնվում է արևմտյան բլոկի մեջ: Բայց լինել ՆԱՏՕ-ի անդամ դեռ չի նշանակում անպայման լինել հակասության մեջ Ռուսաստանի հետ: Ընդգծել է, որ անկախ ամեն ինչից` միշտ էլ կարևոր նշանակություն է տրվել Ռուսաստանի հետ հարաբերություններին:
Դավութօղլուն նաև նշել է, որ Անկարան նպատակադրված է ապահովել Ղրիմի թաթարների (էթնիկ թուրքեր) անվտանգությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |