• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային09:59, 18 Մարտ 2014

Ղրիմի թաթարների առաջնորդը հանդիպել է Էրդողանի հետ

Ղրիմի թաթարների առաջնորդը հանդիպել է Էրդողանի հետ

Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Քըրըմօղլուն այցելել է Թուրքիա և հանդիպել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:

Էրդողան-Քըրըմօղլու հանդիպումը տեղի է ունեցել Իզմիրում: Հանդիպման ընթացքում վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան միայնակ չի կարող միջամտել ղրիմյան զարգացումներին:

«Թուրքիան, ինչպես Արևմուտքը, ցանկանում է, որպեսզի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանվի: Եթե այս  հարցում ՆԱՏՕ-ն, որի անդամ է նաև Թուրքիան, որևէ որոշում կայացնի, ապա մենք էլ դրան համապատասխան կգործենք»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է թուրքական «Թելլալ» լրատվական կայքը:

Էրդողանը Քըրըմօղլուին հայտնել է, որ ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունցել, որի ժամանակ նշել է, որ Թուրքիան Ղրիմի թաթարների կողքին է լինելու և պատրաստ է ամեն տեսակի գործողության, որպեսզի թաթարները որևէ վնաս չկրեն:

Ղրիմի թաթարների առաջնորդը և՛ Էրդողանին, և՛ Դավութօղլուին տեղեկացրել է, որ թաթարները հանրաքվեին չեն մասնակցել: Ըստ Քըրըմօղլուի բնորոշման՝  հանրաքվեի սցենարն այլ տեղ էր գրվել, թվերն էլ այլ տեղից են թելադրել:

Նա, անդրադառնալով Ռուսաստանի՝ թաթարներին  ավելի շատ արտոնություններ տալու խոստումներին, նշել է, որ  իրենք Պուտինին չեն հավատում և քանի որ իրենց համայնքը փոքր է, ի վիճակի չեն Ռուսաստանի հետ պատերազմել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}