Քաղաքական13:53, 17 Մարտ 2014
Թուրքիան անօրինական և անընդունելի է համարում Ղրիմի հանրաքվեն

Անկարա մեկնած Ղրիմի թաթարների խորհրդարանի (մեջլիս) նախկին նախագահ և
Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Քըրըմօղլուն Դավութօղլուի հետ հանդես
է եկել համատեղ մամուլի ասուլիսով: «Սի էն էն թուրք» լրատվական ծառայության
տղեկացմամբ` Թուրքիան արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ
Թուրքիան անընդունելի ու անօրինական է համարում Ղրիմի հետագա կարգավիճակի
վերաբերյալ մարտի 16-ին անցկացված հանրաքվեն:
Թուրքիայի արտգործնախարարը հստակ շարադրել է Անկարայի դիրքորոշումը. «Ղրիմի հանրաքվեն ոչ այլ ինչ էր, քան Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում: Այն ոչ մի կապ չունի միջազգային իրավական նորմերի հետ, այդ պատճառով էլ անընդունելի է»:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները նոր ցնցումների և
լարումների տեղիք չեն տա ու խնդիրը կլուծվի սահմանադրական բարեփոխումների
ճանապարհով` պահպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:
Դավութօղլուն հավելյալ նշել է, որ Թուրքիան կշարունակի դիվանագիտական ակտիվ ջանքեր գործադրել խնդրին խաղաղ ճանապարհով լուծում տալու համար, այլապես, ըստ նրա, ղրիմյան իրադարձությունները կարող են դոմինոյի էֆեկտով ազդեցություն ունենալ ողջ տարածաշրջանի վրա:
Ղրիմի թաթարների ազդեցիկ գործիչներից Քըրըմօղլուն էլ, միակարծիք լինելով Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ, տեղեկացրել է, որ ղրիմի թաթարները (էթնիկ թուրքեր) բոյկոտել են հանրահավաքը և կողմ արտահայտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Նաև նշել է, որ եթե անգամ իրենք մասնակցեին հանրաքվեին, ապա միևնույն է, դրանից արդյունքները չէին փոխվի, քանի որ Ռուսաստանի կողմից նախապես մշակցված սցենար կար, որն էլ իրականացվել է:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |