• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված13:10, 17 Մարտ 2014

Թուրքիայի համար Սևան Նիշանյանը «պայթյունավտանգ ական» է

Թուրքիայի համար Սևան Նիշանյանը «պայթյունավտանգ ական» է

Քաղաքակիրթ աշխարհում, երբ որևէ անձ ներդրում է ունենում գիտության, մշակույթի կամ ընդհանրապես հասարակական կյանքում, սովորաբար նրան շնորհակալ ու երախտագետ են լինում: Ընդ որում երախտագիտությունը կարող է արտահայտվել տարբեր կերպ, ինչպես օրինակ շնորհակալագրերի, պատվոգրերի, մրցանակների կամ էլ պետական շքանշանների տեսքով: Իսկ ահա Թուրքիայում պատահում է, որ «շնորհակալություն»-ը  բոլորովին այլ կերպ են հայտնում: Այն արտահայտվում է ճնշումների, հետապնդումների, հալածանքների, «գործ սարքելու»  ու բանտարկելու միջոցով, ինչպես դա տեղի ունեցավ Հրանտ Դինքի կամ Սևան Նիշանյանի դեպքում:

Այն, որ Սևան Նիշանյանը ներդրումը թուրքերենի լեզվաբանական համակարգի զարգացման զգալի է, կարելի է բավարարվել թեկեուզ մեկ գրքի մասին հիշատակումով: Շատ մասնագետների կարծիքներից ելնելով` կարելի է ասել, որ Սևանյանի հեղինակած «Ժամանակակից  թուրքերենի ծագումնաբանական բառարանը նույն է, ինչ հայերենի համար Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարանը»: Սևան Նիշանյանը համարձակ մտավորականի խառնվածք ունի և նա դա չի թաքցրել ոչ առաջ, ոչ հիմա: Նա արտահայտում է նաև մտքեր, որոնց մասին Թուրքիայում ավանդաբար չի կարելի խոսել, քանի որ 180 աստիճանով տարբերվում են պաշտոնական տեսակետից: Այդպիսիք են օրինակ Հայոց ցեղասպանության բացեիբաց ընդունումը, իսլամի, Աթաթուրքի, քեմալիզմի քննադատումը: Հատկապես քեմալիզմի քննադատության տեսանկյունից մեծ հնչեցություն ունեցավ Նիշանյանին «Սխալ հանրապետություն» գիրքը: Եթե Նիշանյանի համարձակությանը գումարում ենք  նրա ազգային պատկանելությունը, ապա ստանում ենք Թուրքիայի համար այն «պայթունավտանգ ական»-ը, որն պետք է անհապաղ մեկուսացնել, այն էլ` Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին: Հետևաբար արդեն հասկանալի է, թե ինչու է Նիշանյանն այս տարվա հունվարի 2-ից հայտնվել բանտախցում: Սկզբում նա իր ազատազրկումը կրում էր Թորբալը բաց ռեժիմով բանտում, որտեղ հնարավորություն ուներ շարունակել իր գիտական գործունեությունը, ինչպես նաև գրառումներ կատարել համացանցում: Սակայն այստեղից նա տեղափոխվեց Թուրքայի ամենավատ համբավ ունեցող խստացված ռեժիմով գաղութներից մեկը` Բուջա: Այստեղ 30 հոգու համար նախատեսված խցում երբեմն նույնիկս 103 բանտարկյալներ են պահվում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիշանյանն այդտեղ բացի այն, որ մահճակալ անգամ չի ունեցել և ստիպված է եղել քնել հենց բետոնի վրա, նաև զրկված է եղել հիգիենայի պահպանման տարրական միջոցներից: Երբ լրատվամիջոցները սկսեցին բարձրաձայնել այս մասին, Նիշանյանին իսկույն տեղափոխեցին մեկ այլ գաղութ, որը համեմատաբար լավ պայմաներ ունի:

Արդյո՞ք Նիշանյանին  իսկապես բանտարկվել է սեփական հողատարածքի վրա շինություն կառուցելու համար, թե ինչպես ինքն է ասում, պատճառն իր էթնիկ պատկանելություն է:

Պետք է խոստովանել, որ իսկապես այդքան էլ համոզիչ չէ 2 տարվա բանտային պատիժը 60մ3 ապօրինի շինություն կառուցելու համար:  Իսկ այն, որ նրան տեղափոխում են ավելի ծանր պայմաններով կալանավայր, ինչ է թե Նիշանյանը մեղադրել է բանտապահներից մեկին գողություն կատարելու համար, պարզապես անհեթեթություն է, քանի որ փաստորեն պատժում են ոչ թե մեղավորին, այլ հանցանքի մասին բացահայտողին: Իսկ Նիշանյանը բացահայտել էր, որ իր բանկային քարտը գողացել էր բանտապահներից մեկը:

Այս աչքի զարնող դեպքերը թույլ են տալիս մտածել, որ Նիշանյանին պատժելու իրական պատճառները պետք չէ իրավական դաշտում փնտրել: Պատկերն ամբողջական են դարձնում գաղութ տեղափոխվելուց մի քանի օր առաջ համացանցում  նրա գրառումները, ինչպես նաև բանտապահի կողմից փաստը բացահայտող գրառումը, որոնք հաճո չեն եղել նրան ճաղերի հետևում տեսնել ցանկացողների քիմքին:

Ինչևէ, Նիշանյանը գաղութում կմնա ևս 6 ամիս մինչև դատարանը որոշում կկայացնի Թորբալը բանտի կողմից ներկայացված հայցադիմումի վերաբերյալ:  Ի դեպ, Նիշանյանի դեմ դեռևս ընթացքում գտնվող ավելի քան 2 տասնյակ  դատական գործեր կան: Այսինքն, եթե այդ դատական գործերը ևս որոշվեն ի վնաս Նիշանյանին, ապա նա դեռ երկար կմնա բանտում:

Հ.Գ. Սևան Նիշանյան իր ինքնակենսագրականում, մեջբերելով իր ծանոթներից մեկի խոսքերը, նշում է, որ մարդ դառնալու համար 5 բան պետք է անել, որոնցից մեկն  էլ բանտ նստելն է:

Անահիտ Վեզիրյան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}