Քաղաքական10:16, 17 Մարտ 2014
Թուրք բանաստեղծ. «Անտանելի ամոթ է թուրք լինելը»

«Paper Boats of Poetry» կայքը տպագրել է թուրք բանաստեղծ Սերքան Էնգինի` (Serkan Engin) «Անտանելի ամոթ է թուրք լինելը» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Իմ
մայրը թուրք է, սակայն ես ինձ համարում եմ լազ, ինչպես իմ հոր նախնիները, քանի որ ես ամանչում եմ իմ մորական կողմից: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք եղել են Ցեղասպանություն իրականացնողները: 1.500.000 հայեր դաժանորեն
սպանվել են թուրքերի և քրդերի կողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել ողջ երեխաներին և առևանգել նրանց գումարն ու ունեցվածքը: Հազարավոր ասորիներ նույնպես, ինչպես հայերը, իրենց հայրենիքում սպանվել են Օսմայնան կառավարության կողմից` Ցեղասպանության ժամանակ:
Սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել հայերի հանդեպ: Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը որպես Թուրքիայի որդի և ամանչում եմ իմ մոր նախնիների պատճառով: Սա Թուրքիայի պատմության համար ամոթալի է, ինչպես նաև քուրդ ժողովրդի: Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ, չնայած ես անձնապես մասնակցություն չեմ ունեցել բռնություններին:
Ցավոք, սա միակ Ցեղասպանությունը չէ, որ Թուրքիան ներգրավված է եղել: 353.000 Պոնտոսի հույներ են դաժանաբար սպանվել 1919-ին` Անատոլիայում Մուստաֆա Քեմալի հրամանով, ով հետագայում դարձավ նոր Թուրքիայի հանրապետության հիմնադիրը: Այս նոր հանրապետությունը հին ռասիստական Միություն և առաջադիմություն կոմիտեի շարունակությունն է, քանզի ունի միևնույն գաղափարախոսությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |