Քաղաքական07:54, 13 Մարտ 2014
Թուրքիայում ոստիկանությունը կրկին ուժ է կիրառել ցույցերը ցրելու համար

Արդեն
2 օր է Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվում են Գեզիի դեպքերի ժամանակ վնասվածք
ստացած պատանու մահվանից հետո անցկացվող բողոքի ցույցերը: Թուրքական մամուլի տեղեկացմամբ`ինչպես
Գեզիի դեպքերի ժամանակ, այս անգամ ևս
ոստիկանությունը ցուցարարներին ցրելու
համար ուժ է կիրառել:
Այսպես
օրինակ, Անկարայի Թուզլուչայըր թաղամասում ոստիկանների և ցուցարաների միջև բախման
ժամանակ 2 ցուցարար վիրավորվել է, իսկ Քըզըլայ թաղամասում ոստիկանությունը փորձել է
բերման ենթարկել ցուցարարներից մեկին, սակայն մնացած ցուցարարները թույլ չեն տվել,
ինչի հետևանքով ոստիկաններն ու ցուցարարները ընդհարվել են: «CNNTurk»-ի
տեղեկացմամբ` այս անգամ ևս ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան
մեքենաներ:
Ցուցարարները պարզել են հակակառավարական լոզունգներով
պաստառներ են ունեցել և վարչապետ Էրդողանի և ոստիկանության հասցեին տարբեր վանկարկումներ են արել:
Անկարայի
նահանգային վարչությունը հայտարություն է տարածել` ըստ որի Էլվան Բերքինի համար փողոց դուրս եկած ցուցարարներից
73-ը անկարգության համար բերման են ենթարկվել:
Հիշեցնենք, որ 15-ամյա Բերքին Էվլանը կոմայի մեջ էր ընկել Գեզիի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից կիրառված գազային ատրճանակից
հասցված ծանր վնասվածքի պատճառով: Նա 269 օր կոմայի մեջ մնալուց հետո մարտի 11-ին մահացել էր: Պատանու
պահվան լուրը լսելուն պես հազարավոր թուրքերի երկրի տարբեր քաղաքներում փողոց են
դուրս եկել և անցկացնում են հակակառավարական բողոքի ակցիաներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |