• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:26, 13 Մարտ 2014

ԵԽ զեկույց. թուրքական կառավարությունը հեռացել է ժողովրդավարության սկզբունքներից

ԵԽ զեկույց. թուրքական կառավարությունը հեռացել է ժողովրդավարության սկզբունքներից

Եվրախորհրդարանը 475 կողմ և 153 դեմ ձայնով ընդունել է Թուրքիայի մասին 2013 թվականի զեկույցը:

Զեկույցն ուշադրություն է հրավիրում մասնավորապես հակակորռուպցիոն օպերացիայի հետագա զարգացումների, դատաիրավական համակարգի մասին օրենքում փոփոխությունների, համացանցի մասին օրենքի և Գեզի զբոսայգու շուրջ ծավալված դեպքերի վրա:

Եվրախորհրդարանի կողմից ընդունված զեկույցն ընդգծում է, որ Թուրքիան հեռացել է կոպենհագենյան չափանիշներից,իսկ թուրքական կառավարությունը՝ ժողովրդավարության սկզբունքներից:

Զեկույցն առանձին-առանձին անդրադառնալով վերոնշյալ խնդիրներին նշել է, որ Թուրքիայի վերնախավի՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մասին պնդումները մտահոգիչ են: Զեկույցի բնորոշմամբ կոռուպցիայի գործով հետաքննությունը վարող դատախազների  և ոստիկանության աշխատակիցների պաշտոնանկությունը հիասթափեցնող է:

Այս իրավիճակը դեմ է  դատական համակարգի անկախության սկզբունքին և ստվեր է գցում  հետաքննության հեղինակությանը վրա: ԵԽ-ն հիշեցրել է, որ թուրքական կառավարությունը  պարտավորություն է ստանձնել իրականացնել Թուրքիայի հարցում GRECO-ի կայացրած որոշումները:   GRECO –ն Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի կառույցն է:

Նշվում է, որ դատաիրավական համակարգի մասին օրենքում փոփոխությունները  դեմ են դատական համակարգի անխակության սկզբունքին: Եվրախորհրդարանը պահանջել է վերանայել օրենքը, հիմք ընդունելով եվրապական չափնիշները, և կոչ արել այդ հարցում համագործակցել Եվրախորհրդի վենետիկյան հանձնախմբի հետ:

Զեկույցի գնահատականներով վերջերս Թուրքիայում ընդունված համացանցի մասին օրենքը նախատեսում է ծայրաստիճան  վերահսկողություն, ինչը նույնպես մտահոգիչ է: Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությունից պահանջել է երաշխավորել հասարակական ծառայություններ մատուցող լրատվադաշտի անկախությունը՝ Եվրոպայի չափանիշներին համաձայն:

Թուրքիայի մասին զեկույցի քննարկումնների ժամանակ ելույթ են ունեցել խորհրդարանի պատգամավորները, որոնք Թուրքիայի հասցեին բավականին խիստ քննադատություններ են հնչեցրել:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}