Քաղաքական08:48, 12 Մարտ 2014
Թուրքիան այս գիշեր չի քնել. կրկին հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել (լուսանկարներ)

Երեկ առավոտվանից մինչև այսօր առավոտ
Թուրքիայի 32 շրջաններում տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Մարդիկ փողոց են դուրս
եկել` 15-ամյա Բերքին Էլվանի մահվան լուրը լսելուց հետո, որը կոմայի մեջ էր
ընկել Գեզիի
ցույցերի
ժամանակ ոստիկանության կողմից
գազային
ատրճանակի
ծանր
վնասվածքի պատճառով: Նա 269 օր կոմայի մեջ մնալուց հետո երեկ մահացել էր:
Ըստ թուրքական «Հյուրիյեթ» լրատվական կայքի` այս անգամ ևս ոստիկանությունը
ցուցարարների հանդեպ ուժ է կիրառել:
Հարյուրավոր ցուցարարներ
հավաքվել են Ստամբուլի
Թաքսիմ հրապարակում, իսկ Բեշիքթաշ
թաղամասից Թաքսիմ ցուցարարների խումբը փորձել է բողոքի քայլերթ անցկացրել, սակայն ոստիկանությունը նրանց կանգնեցրել է: Երբ
ցուցարարները որոշել են շարունակել քայլերթը, ոստիկանությունը կրկին միջամտել է`
կիրառելով արցունաքբեր գազ ու ջրցան մեքենաներ: Իսթիքլալ պողոտայում ոստիկանության ու
ցուցարարների միջև բախումների ժամանակ նույնիսկ ոստիկանական մեքենան հարվածել է
ցուցարարներից մեկին, որը, վնասվածք ստանալով, տեղափոխվել է հիվանդանոց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |