• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 13:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված12:34, 11 Մարտ 2014

Ղրիմի նկատմամբ Թուրքիայի ունեցած նոստալգիկ նկրտումները

Ղրիմի նկատմամբ Թուրքիայի ունեցած նոստալգիկ նկրտումները

Այս օրերին, երբ Ուկրաինայում շարունակվող լարվածության էպիկենտրոնը գտնվում է Ղրիմում, առավել շատանում են թերակղզու ճակատագրով մտահոգ պետությունները: Թուրքիային, որը Ղրիմի վերաբերյալ իր նպատակներն ունի, անշուշտ պետք է դասել վերը նշված պետությունների շարքում:

Թուրքական մամուլում Ղրիմում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հրապարակվող բազմաթիվ հրապարակումները միտված են այս հարցում Թուրքիայի ակտվ դերակատարության համար հող նախապատրաստելուն:

Օրերս էլ թուրքական առաջատար թերթերից մեկը ՝ «Հյուրիյեթը», անդրադարձ կատարեց Ղրիմի՝ Օսմանյան կայսրությունից Ռուսաստանին անցնելու մասին պայմանագրին` նշելով, որ եթե Ղրիմի ինքնավար հանրապետությունը հայտարարի իր անկախության մասին, ապա կհայտնվի Թուրքիայի ենթակայության ներքո: Իշխանամետ կեցվածքով հայտնի թերթը հիշեցնում էր, որ պայմանագրում նշված է հատուկ կետ, որով չի նախատեսվում Ռուսական կայսրության կողմից Ղրիմը երրորդ պետության հանձնելը կամ անկախության թույլտվություն տալը: Հակառակ պարագայում թերակղզին պետք է կրկին վերադարձվի Օսմանյան կայսրությանը:  Ըստ հոդվածագրի Թուրքիան կարող էր պահանջել Ղրիմն, այն ժամանկ, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո այն հաձնվեց Ուկրաինային:

Եթե նույնիսկ խնդրին մոտենալու լինենք հոդվածագրի տեսանկյունից, ապա կարող ենք ասել, որ 1991-ին Թուրքիան արդեն բաց է թողել իր շանսը, որի իրատեսական լինելը խիստ կասկածելի էր:

Իսկ եթե հայացք գցենք ավելի վաղ անցյալ, ապա կտեսնենք, որ այդ պայմանագիրը չեղյալ է համարվել հենց Օսմանյան Մահմուդ 2-րդ կայսրի կողմից, երբ վերջինս 1828-1829 թթ. Ռուս-թուրքական  պատերազմից ամսներ առաջ՝1827-ի հոկտեմբերի 8-ին, չեղյալ հայտարարեց մինչ այդ Ռուսական կայսրության հետ կնքած բոլոր պայմանագրերն ու Ռուսաստանի դեմ «սրբազան պատերազմի» կոչ արեց:

Հիշենք, որ Ղրիմը Ռուսաստանին է անցել 1783 թ.-ին կնքված համաձայնագրի արդյունքում:

Ղրիմի նկատմամբ հավակնությունները ակնհայտորեն կարելի է նեոօսմանիզմի դրսևորում համարել: Դրանք ինչ-որ առումով կարելի է պայմանավորել նաև այն հանգամանքով, որ Ղրիմի խանությունը մի քանի հարյուրամյակ (1441-1783թթ) գտնվել է Օսմանյան կայսրության ենթակայության տակ: Ու հիմա, երբ Ղրիմի շուրջ խառը իրավիճակ է ստեղծվել թուրքերն ուզում են «պղտոր ջրում ձուկ որսալ»:

Սակայն ինչքանո՞վ են ռեալ Թուրքիայի հնարավորությունները 12% թաթարական փոքրամասնություն ունեցող Ղրիմի հետագա ճակատագրի որոշման հարցում: Ստեղծված իրավիճակում կարելի է ասել, որ դրանք այնքան էլ հեռու չեն զրոյից: Այդ մասին են վկայում պաշտոնական Անկարայի ավելի մեղմ արձագանքները: Իհարկե նեոօսմանիզմի ջատագով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն շտապեց հանդիպել Ղրիմի թաթարների ներկայացուցիչների հետ ու հայտարարել, որ Թուրքիան իրադարձություններից դուրս չի մնալու, և իրենք առաջինն են շտապելու նեղության մեջ հայտնված իրենց եղբայրներին (թաթարներին) օգնության: Իհարկե Թուրքիան որոշակի ազդեցություն ունի Ղրիմում`ի դեմս թաթարական փոքրամասնության, որոնք համարվում են թուրքերի էթնիկ ազգականներ և մշակութային ու կրոնական ընդհանրություններ ունեն վերջիններիս հետ: Սակայն եթե նայենք այս պահին Ղրիմում տիրող իրական իրավիճակին, ապա Դավութօղլուի հայտարարության կողքին կտեսնենք Ղրիմի ինքնավար հանրապետություն, որը պատրաստվում է մարտի 16-ին անցկացնել անկախության հանրաքվե ու որի բոլոր կարևոր ռազմական օբյեկտնեն արդեն զբաղեցրել են ռուսական ուժերը բնակչության զգալի հատվածը կազմող էթնիկ ռուսներին  «պաշտպանելու նպատակով»: Այս պարագայում Թուրքիայի գործողություններն ավելի շուտ պետք է տեղավորել պրոֆեսոր Դավութօղլուի կողմից հռչակած նախաձեռնողական ու ռիթմիկ քաղաքականության շրջանակներում: Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության հետագծում լուրջ հաջողություններ չեն նշմարվում: Դավութօղլուի գլխավորած գերատեսչության գրեթե բոլոր նախաձեռնությունները շոշափելի արդյունքներ չեն արձանագրում:

 Նեոօսմանիզմի մեջ ամփոփված Օսմանյան կայսրության վերհուշը, Թուրքիային ուղղորդում է տարածաշրջանային զարգացումներում պրոակտիվություն ցուցաբերել: Թուրքիան առավել զգայուն է նախկին Օսմանյան կայսրության մաս կազմած երկրներում տեղի ունեցող զարգացումների հանդեպ, սակայն այդ երկրի այժմյան հնարավորությունները թույլ չեն տալիս վերջինիս կառավարել տարածաշրջանը՝ չնայած բազմաթիվ նախաձեռնություններին: Սա կարծես թե Թուրքիայում էլ են լավ հասկանում՝ հատկապես Սիրիային նկատմամբ վարած քաղաքականության անպտղությունից հետո: Սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան այսուհետև պետք է մի կողմ քաշվի ու տարածաշրջանային զարգացումներին դիտորդի դիրքերից հետևի: Թուրքական արտաքին գերատեսչությունը փորձելու է գոնե նախաձեռնությունների մակարդակով ամեն կերպ տարածաշրջանային առաջատար խաղացողի դիրքեր ապահովել: Ղրիմի հարցում էլ վերջինս նախաձեռնություններով, կոչերով, երբեմն նաև փոքր տրամաչափի քաղաքական գործիչների բերանից սպառնալիքներով հանդես կգա: 

Պետք է նշել, որ արդեն մեծ ակտիվություն կա թուրքական մեդիա դաշտում: Բազմաթիվ հասարական գործիչներ ու հոդվածագրեր Ղրիմի թաթար եղբայրներին իրական օգնություն ցուցաբերելու, փողոցներ դուրս գալու, միտինգներով ու ցույցերով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու կոչեր են անում: 

Սակայն թուրքական «վերևներում» լավ են հասկանում Ղրիմում ռուսական գործոնի անհամեմատ ավելի ուժել լինելը: Լավ են հասկանում նաև, որ իրենք ավելի շուտ գուցե տեղավորվեն Ղրիմում Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման արդյունքում Արևմուտքի առաջ քաշած նախագծերից մեկում, քան ունենան սեփականը:

Ռաֆայել Սահակյան

 Ermenihaber.am

  


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}