Քաղաքական12:45, 11 Մարտ 2014
Թուրքիայի խորհրդարանի նախագահ. «Մենք պատրաստ են առերեսվել մեր պատմության հետ»

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Կանադայի Համայնքների Պալատի (խորհրդարան) խոսնակ Էնդրյու Շիրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը:
Ըստ թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության` մասնավորապես ասել է. «Ամենամեծ վիարվորանքն ու անհարգանքը որ կարելի
է հասցնել որևէ հասարակության, դա
այդ երկրի մարդկանց չգործած ցեղասպանության մեջ մեղադրելն է: Թուրքիան նմանատիպ մեղադրանքների է արժանացել և ցավոք մեղադրանքների համար խորհրդարանները որպես գործիք են օգտագործվում: Մինչև այսօր որ խորհրդարանի նախագահի հետ էլ
որ խոսել եմ, նրանց
հետ համաձայնության ենք եկել, որ պատմության ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որոշում կայացնել խորհրդարանների պարտականությունը չէ: Ինչո՞ւ
պետք է խորհրդարանները խառնվեն այն հարցերին, որտեղ
իրենք անելիք չունեն ու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխարեն, խոչընդոտեն դրանց: Պատմական իրադարձությունների վերաբերյալ որոշումներ պետք է կայացնեն պատմաբաններն ու մտավորակնները: 2003 թվականից մինչև
այսօր թուրք- կանադական հարաբերություններում
մի «կաղ» կողմ
կա: Ձեր խորհրդարանի ընդունած որոշումը մեզ տխրեցրեց»:
Թուրքիայի խոհրդարանի նախագահը հերթական անգամ հերքելով Հայոց ցեղասպանության իրագործման փաստը ասել է. «Մենք
պատրաստ են առերեսվել մեր պատմության հետ : Մենք
հանցագործություն չենք գործել»:
Ըստ աղբյուրի` Կանադայի Համայնքների Պալատի խոսնակը ասել է, որ հասկանում է հարցի կարևորությունը և դրական գնահատել պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի կոչը:
2004 թվականի ապրիլի 21-ին Կանադայի Խորհրդարանի
Համայնքների պալատը ձայների 153 կողմ եւ 68 դեմ հարաբերակցությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սրանով իսկ ամբողջացավ Կանադայի
օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության լիակատար
իրավական ճանաչումը,
քանի որ դեռևս 2002 հունիսի
13-ին Կանադայի
խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:
Ընդունված բանաձևն ամրագրում
է. «/Համայնքների/
պալատը ճանաչում
է 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը և դատապարտում այն` որպես մարդկության
դեմ կատարած ոճրագործություն»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |