• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված11:14, 04 Մարտ 2014

Էրդողանը քայլում է «ամեն գնով իշխանություն» ճանապարհով

Էրդողանը քայլում է «ամեն գնով իշխանություն» ճանապարհով

2013 թվականի տարեվերջին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն օպերացիան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) 12-ամյա կառավարման շրջանի պատմությունը բաժանեց երկու մասի՝ դեկտեմբերի 17-ից առաջ և հետո: Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած վերոնշյալ կուսակցությունը, որը կառավարման շրջանում բավականին ազատականություններ էր բերել, տաբուներ էր կոտրել և Արևմուտքի համար ընդունելի դարձել իսլամը և ժողովրդավարությունը համադրող իր մոտեցմամբ, դեկտեմբերի 17-ից  սկսեց մի քաղաքականություն, որը հենց նույն Արևմուտքի որակմամբ` հակաժողովրդավարական է:

Դեկտեմբերի 17-ը դարձավ այն սահմանագիծը, որտեղ Թուրքիայի  երկու ազդեցիկ առաջնորդների`Էրդողանի և ամերիկաբնակ իսլամական գործիչ Ֆեթթուլահ Գյուլենի ճանապարհները  վերջնականապես  բաժանվեցին:  Գյուլենը համարվում է հակակոռուպցիոն օպերացիայի  հրահանգիչը, թեև ինքն անձամբ հերքում է իր մասնակցությունը: Իշխանական ճամբարից նրան են մեղադրում այդ օպերացիան կազմակերպելու համար, քանի որ  դատաիրավական և ոստիկանական համակարգում Գյուլենի կողմնակիցները բավականին ազդեցիկ ներկայություն ունեն: Կարծիքներ կան նաև, որ դատախազ Մուամմեր Աքքաշը, ով իրավասություն է տվել անցկացնել այդ օպերացիան, գյուլենական համայնքի անդամ է:

Էրդողան-Գյուլեն հակասությունում վարչապետի առաջին քայլերը եղան դատախազների, իրավապահ մարմինների ղեկավար օղակներին  պաշտոնանկ անելը կամ ծառայության այլ վայր տեղափոխելը: Պետք է նկատել, որ դրանք կարճաժամկետ, կանխարգելիչ գործողություններ էին և, անշուշտ, խնդրի  լուծում հանդսիանալ չէին կարող: Երկարաժամկետ լուծումներն էլ տանում են ժողովրդավարական ազատությունների սահմանափակմանը:   Հունվար ամսվա ընթացքում ընդունվեցին  մի շարք օրենքներ համացանցի, դատարիավական համակարգի և «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) մասին: Եթե կարճ բնորոշենք վերոթվարկյալ օրենքները, ապա կարող ենք ասել, որ առաջին երկուսն ամբողջապես անցնում են կառավարության վերահսկողության ներքո և նրանց  գործունեության սահմանները փաստորեն կորոշվեն բացառապես Էրդողանի հայեցողությամբ: Այս երկու օրենքներն արդեն կիրառության մեջ են մտել, քանի որ ստացել են նախագահ Աբդուլլահ Գյուլի վավերացումը: Իսկ ինչ վերաբերում է «Ազգային հետախուզության ծառայության» մասին օրենքի փոփոխությանը, ապա այն նախատեսում է այդ կառույցի լիազորությունների ընդլայնում՝ ընդհուպ մինչև պետական և մասնավոր կազմակերպությունների տվյալներից օգտվելու հնարավորություն առանց դատարանի թույլտվության: Բացի այդ դատախազությունը «MİT»-ի աշխատակիցների նկատմամբ չի կարող քրեական գործ հարուցել ու նրանց վերաբերյալ առկա բողոքները և փաստերը պարտավոր է փոխանցել նշյալ գերատեսչությանը: Այս օրենքի շուրջ ընդդիմադիր կուսակցություններից «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը և ԱԶԿ-ն համաձայնության են եկել այն քննարկման  դնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից (ՏԻՄ) հետո:

Չի բացառվում, որ անհրաժեշտության դեպքում սահմանափակումներ բերող այլ օրենքներ ևս ընդունվեն, որոնք միտված կլինեն Էրդողան-Գյուլեն հակամարտությունում առաջինի շահերի սպասարկմանը, ինչպես վերոհիշյալները:

Թուրքիայում մարտի 30-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որոնք շատ կարևոր են և կարող են վճռորոշ դեր ունենալ այդ հակամարտությունում: Ակնհայտ է, որ Էրդողանն ընտրություններից առաջ համացանցի մասին օրենքով ընդդիմադիր և հատկապես գյուլենական համայնքին պատկանող լրատվամիջոցներին է լռեցնում, 2-րդ օրենքով կանխում է առանց կառավարության (ըստ էության՝ իր) իմացության որևէ օպերացիայի կազմակերպում կամ իրականացում, իսկ «MİT»-ի մասին օրենքով ըստ էության «իր ձեռքերն է երկարացնում»: Գուցե, այս կերպ Էրդողանին հաջովի դուրս գալ այն բարդ իրավիճակից որում հայտնվել է, հատկապես իր և որդու հեռախոսազրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո, և կարողանա «վնասազերծել զուգահեռ կառույցը» (այդպես են Էրդողանի կողմանակիցներն անվանում գյուլենական համայնքին) ու երկարացնել  իր իշխանությունը, սակայն մեկ բան պարզ է. սա մեծ վնաս կհասցնի ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին:

Անահիտ Վեզիրյան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}