Հոդված13:05, 04 Մարտ 2014
Էրդողան-Գյուլեն հակասությունը` ընտրություններին ընդառաջ

Օրերս
համացանցում հայտնված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի և որդու` Բիլալ Էրդողանի գաղտնալսված հեռախասազրույցները կրկին
ցնցում առաջացրեցին Թուրքիայում: Նախ հրապարակվեցին այն հեռախոսազրույցները, որոնք, ըստ տարածողների, տեղի
են ունեցել դեկտեմբերի 17-ին` «Մեծ կաշառք» անունը ստացած օպերացիայով ծագած կոռուպցիոն սկանդալի օրը: Այդ ձայնագրություններում Էրդողանը տեղեկացնում է որդուն, որ սկսված օպերացիայի շրջանակներում արդեն
ձերբակալվել են 3 նախարարների որդիներ ու բազմաթիվ պաշտոնյաներ: Նա ցուցումներ է տվել որդուն
տանից դուրս
հանել փողերն ու այլ վայր ի պահ դնել:
Այնուհետև համացանցում հայտնվեց մեկ այլ ձայնագրություն, որը, ըստ տարածողների, կրկին պատկանում է Էրդողանին ու որդուն: Այս անգամ
հեռախոսազրույնց իրենից ներկայացնում է վերջիններիս հեռախոսազրույցը մի գործարարից 10 միլիոն դոլար կաշառք վերցնելու վերաբերյալ: Էրդողանը, իհարկե, ձայնագրությունները գնահատեց որպես լկտիաբար իրականացրած մոնտաժի արդյունք, որն իրականում նպատակ ունի վարկաբեկել իրեն ու իր կողմից ղեկավարվող իշխամալամ «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ - AKP): Սակայն ցույցերից ու միտինգներից խուսափել ամեն դեպքում հնարավոր չեղավ: Հանրության լայն
զանգվածներ ընդդիմադիր ուժերի՝ «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների գլխավորությամբ մի շարք բնակավայրերում դուրս եկան փողոց, վարչապետի
հրաժարականի պահանջ ներկայացրեցին` Էրդողանին ու նրա ղեկավարած կառավարությանը գող, կաշառակեր անվանելով:
Այս իրադարձությունները մի մասն են այն շղթայի, որն արդարացիորեն կոչվում է Էրդողան-Գյուլեն կամ կառավարություն-գյուլենական համայնք հակամարտություն: Իսլամական հզոր շարժում հանդիսացող Գյուլենական շարժման կամ Գյուլենական համայնքի և Էրդողանի կառավարության ջրերն այլևս «մեկ առվով չեն հոսում»: Իսկ դեկտեմբերի 17-ն այն տարեթիվն է, երբ կուլիսներում ընթացող հակամարտությունը բացահայտ բնույթ ստացավ: Այդ պահից ի վեր կողմերը սկսեցին բացահայտ քայլեր ու հակաքայլեր մշակել, իրականացնել միմյանց դեմ: Այս ամենին առավել մեծ լարվածություն է հաղորդում մարտի 30-ին Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները, որոնց հաջորդելու են նախագահական ընտրությունները: Նախընտրական շրջանում տարվող պատերազմն առավել զգոնություն է պահանջում ԱԶԿ-ից, քանզի Գյուլենական համայնքի` ԱՄՆ-ում բնակվող առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենն անում է ամեն ինչ կառավարող կուսակցությանը վարկաբեկելու համար: Տարբեր հաշվարկներով մոտ 10 % ընտրազանգված ունեցող համայնքն իհարկե կարող է լուրջ ազդեցություն ունենալ սպասվող ընտրությունների պատկերի վրա: Դեկտեմբերի 17-ով սկսված ու մինչև նախօրեի ձայնագրությունները հասած Գյուլենի՝ դեպի Էրդողանն ու նրա կուսակցությունն ուղղված հարվածները, անշուշտ, կշարունակվեն մինչև ընտրություններ, գուցե նաև՝ դրանցից հետո: Իսկ ի՞նչ հակաքայլեր է իրականացնում Էրդողանը նախ իր և կուսակցության վարկանիշն ընտրություններից առաջ անկումից փրկելու, ինչպես նաև երկրի տարբեր կառույցներում լծակներ ունեցող Գյուլենի ազդեցությունը չեզոքացնելու ուղղությամբ:
Պետք է ասել, որ Էրդողանը նույնպես ձեռքերը ծալած-նստած չէ և տարբեր ուղղություններով քայլեր է իրականացնում, սակայն Գյուլենին չեզոքացնելն այդքան էլ հեշտ գործ չէ վարչապետ Էրդողանի համար, քանզի ԱԶԿ-ի իշխանության գալու մեջ իր ներդրումն ունեցած Գյուլենական համայնքի հետ իշխանության ավելի քան մեկ տասնամյակ շարունակված համագործակցությունը Գյուլենին թույլ տվեց գրեթե բոլոր ոլորտներում և հատկապես դատաիրավական համակարգում բավական պատկառելի ներկայացվածություն ունենալ: Վերոնշյալ ոլորտում ունեցած ազդեցության ամենացայտուն օրինակը Գյուլենի կողմից հրահրած կոռուպցիոն սկանդալն էր, ինչի շրջանակներում ձերբակալությունների ալիքը հասավ մինչև նախարարների որդիներ ու այլ պաշտոնյաներ՝ ընդհուպ սպառնալով Էրդողանի ընտանիքին: Այս պահին թերևս վարչապետի գործողության ամենաարդյունավետ դաշտը ԱԶԿ-ական մեծամասնությամբ խորհրդարանն է (մեջլիս), որն էլ մեկը մյուսի հետևից ընդունում է Էրդողանի կառավարության լիազորությունները ընդարձակող և տարբեր ոլորտների վրա վերջինիս վերահսկողությունը մեծացնող օրենքներ: Բայց միայն ընդունվող օրենքների շրջանակներում իրականացվող վերահսկողությունը դժվար թե Էրդողանին ՏԻՄ ընտրություններում ցանկալի վարկանիշ ապահովի, մանավանդ որ վերջինս լուրջ հավակնություններ ունի հաղթելու այս տարի սպասվող նախագահական ընտրություններում: Թերևս Էրդողանին անհրաժեշտ կլինի հավելյալ աջակցություն, որը կարող է լինել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին:
Ռաֆայել Սահակյան
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |