• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
10 Հուլիս, 2025
Հինգշաբթի 05:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված14:46, 24 Փետրվար 2014

Էրդողանը զտում է իշխող կուսակցության շարքերը

Էրդողանը զտում է իշխող կուսակցության շարքերը

Դեկտեմբերի 17-ին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն լայնամասշտաբ օպերացիայից հետո կառավարության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) շարքերից զանգվածաբար հեռանում են բազմաթիվ անդամներ: Նրանց թվում կան մեծ թվով պատգամավորներ, քաղաքապետեր ու համայնքապետեր, քաղաքապետերի ու համայնքապետերի թեկնածուներ, ինչպես նաև ԱԶԿ-ի տեղական կառույցների ղեկավարներ: Հատկապես վերջիններիս հրաժարականների հետ միասին կուսակցությունը լքում են բազմաթիվ շարքային կուսակիցներ: Մարտի 30-ին Թուրքիայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին ընդառաջ նշյալ հրաժարականները պետք է, որ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի համար մտահոգիչ լինեն, քանի որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններին մեծ կարևորություն է տրվում: Բանն այն է, որ ՏԻՄ ընտրություններն ինչ-որ չափով կանխորոշում են հետագա ընտրությունները. առաջիկայում (2014 ամառ) Թուրքիայում անցկացվելու են նաև նախագահական ընտրություններ: Առաջին անգամ ժողովուրդն ուղիղ քվեարկութամբ ընտրելու է Հանրապետության նախագահ (մինչև հիմա նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից):  Նման պայմաններում, իհարկե, պետք է առավել կարևորվի կուսակցությանը ցնցումներից  հնարավորինս հեռու պահելու հանգամանքը: Իսկ կոռուպցիոն սկանդալով սկսված և առ այսօր շարունակվող մեծ ու փոքր խմբերով հրաժարականները կարող են կուսակցության դիրքերը սասանել:

Որոշ ԱԶԿ-ականներ իրենց հրաժարականները պատճառաբանում են հիասթափությամբ: Այսպես` Ստամբուլի Ավջըլար շրջանի թաղապետի թեկնածու Մալի Մուշավիր Մուհամեդ Քարաբաղը, ում հրաժարականի հետ ԱԶԿ-ից հրաժարվել են ևս հինգ հարյուր անդամներ, իր հրաժարականը բացատրել է կուսակցության նկատմամբ իր հավատը կորցնելու փաստով: Ըստ Քարաբաղի` իրեն մասնակից են դարձրել մի մրցակցության, որի ելքը կանխորոշված է: Նա նշել է, որ իր կուսակցության կողմից ստեղծված պայմանների արդյունքում այլևս հնարավոր չէ շարունակել պայքարն այդ կուսակցության շարքերում:

ԱԶԿ-ին իր հրաժարականը ներկայացրած Իզմիրից ընտրված պատգամավոր Իլհան Իշբիլենը, ով հայտնի է Գյուլենի համայնքի հետ իր սերտ կապերով,  հրաժարականը ներկայացնելիս ասել է, որ այդ քայլին գնում է` ելնելով ստեղծված պայմաններից: Ըստ Իշբիլենի` կոռուպցիոն սկանդալից հետո իրեն գաղտնի հսկողության տակ են առել իրեն, գաղտնալսել են նրա ու հարազատների հեռախոսազրույցները, տան մոտ տեղադրած տեսախցիկով հետևել ելումուտին:  

Հաթայում, Ռիզեում, Անթալիայում, Օրդուում և այլ վայրերում հրաժարական են տվել կուսակցության մեջ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձիք՝ իրենց հետևից տանելով բազմաթիվ շարքային ԱԶԿ-ականների: Դեկտեմբերի 17-ի կոռուպցիոն սկանդալից հետո ընդհանուր առմամբ ավելի քան 1000 մարդ է լքել ԱԶԿ-ի շարքերը: Նրանց մեջ կան բազմաթիվ անձիք, որոնք նախօրոք պայմանավորվածության համաձայն կուսակցության կողմից պետք է առաջադրվեին ՏԻՄ ընտրություններին, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն առաջադրվել: Նրանցից ոմանք հայտարարել են «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) շարքերը համալրելու և այդ կուսակցության կողմից առաջադրվելու, ոմանք՝ «Բարօրություն կուսակցության», ոմանք՝ «Մեծ միասնություն կուսակցության», ոմանք էլ` քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության» շարքերն ընդգրկվելու մասին: Մի մասն էլ որոշել է առաջադրվել որպես անկախ թեկնածու: Փաստորեն ԱԶԿ-ից արտահոսքը հիմնականում ուղղվում է առավելապես ազգայնական կողմնորոշում ունեցող ԱՇԿ, ՄՄԿ, իսկ Վանից էլ մոտ 150 հոգանոց մի խումբ միացել է քրդական ԽԺԿ-ին:

Հրաժարական տված ԱԶԿ-ականների շարքում կան այնպիսի անուններ, ինչպիսիք են Ստամբուլի պատգամավոր Մուհամմեդ Չեթինը, բնապահպանության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը, մշակույթի և զբոսաշրջության նախկին նախարար Էրթուղրուլ Գյունայը, Անկարայի պատգամավոր Հալուք Օզդալգան, Իզմիրից պատգամավոր Էրդալ Քալքանը, ներքին գործերի նախկին նախարար և Օրդուից ընտրված պատգամավոր Իդրիս Նաիմ Շահինը, նախկին ֆուտբոլիստ Ստամբուլից որպես անկախ պատգամավոր ընտրված Հաքան Շուքյուրը, Բուրդուրից ընտրված պատգամավոր Հասան Համի Յըլդըրըմը և այլք:

Այն հանգամանքը, որ հրաժարական տված ԱԶԿ-ականների զգալի մասն այս կամ այն կերպ կապված է ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող հզոր իսլամական շարժում հանդիսացող Գյուլենական շարժման հետ, ակնհայտ է: Ստացվում է, որ հրաժարականների այս շարքն Էրդողան-Գյուլեն հակասությունների շղթայի մի մասն է կամ գոնե անմիջական կապ ունի: Փաստորեն Թուրքիայի վարչապետի կողմից ղեկավարվող  կուսակցության ներսում մի շարք գործիչների համար հրաժարական ներկայացնելու պայմաններ են ստեղծվում ու այդ գործիչների զգալի մասը կապ ունի Գյուլենական շարժման հետ, անգամ դրա հետևորդն է հանդիսանում: Կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի վարչապետի իրական նպատակը կուսակցությունը գյուլենական տարրից ամբողջությամբ մաքրելն է: Կաշառակերության դեմ պայքարի օպերացիան, որի կազմակերպումը վերագրվում է Ֆեթոլլահ Գյուլենին, հանգեցրեց բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում մի քանի նախարարների որդիների ձերբակալությանը: Ձերբակալությունների օղակը մոտեցավ ընդհուպ մինչև Էրդողանի որդուն, որին սակայն հաջողվեց խուսափել ձերբակալությունից:

Կոնկրետ մարդկանց համար հրաժարականի պայմաններ ստեղծելը թեևս պետք է դիտարկել Էրդողանի՝ ապագայում կոռուպցիոն նմանօրինակ սկանդալներից ապահովագրվելու միտման համատեքստում: Հաշվի առնելով ԱԶԿ-ից հրաժրական տված թեկնածուների հոսքը դեպի այլ կուսակցություններ` պետք է ասել, որ դրանք ինչ-որ չափով կազդեն ՏԻՄ ընտրությունների պատկերի վրա: Սակայն այս դեպքում Թուրքիայի վարչապետը կարծես ընտրում է իր համար չարյաց փոքրագույնը՝ ընտրություններում կորցնելով մեկ-երկու տոկոս քվե, փոխարենը ևս մեկ քայլ առաջ գնալ ապագայում Գյուլենի հնարավոր ազդեցությունները չեզոքացնելու հարցում:

Սակայն պետք է նշել, որ այս հրաժարականների հետ կապված Գյուլենն էլ իր պլաններ ունի, այն է՝ հնարավորինս շատ բարձրաստիճան ԱԶԿ-ականների ընդգրկելով հրաժարական տվողների շարքերում՝ ճգաժամ ստեղծել ԱԶԿ-ական իշխանություների համար:

Ռաֆայել Սահակյան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
12:16, 09 հուլ
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին
15:56, 25 հուն
Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին

Հայ-թուրքական հարաբերությունները կշարունակեն մնալ վերականգնման փուլում, բայց դեռ երկար ժամանակ չեն վերականգնվի։

Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված
12:30, 19 հուն
Ակօսում հրապարակվել է «Փաշինյանի այցը և սպասելիքները» խորագրով հոդված

Թերթի խմբագիր Տանձիկյանը ներկայացնում է, թե որը կարող է լինել այս «աշխատանքային այցի» օրակարգը, հատկապես, երբ տարածաշրջանը կրկին պատերազմի մեջ է Իրանի վրա Իսրայելի հարձակման պատճառով:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

ՍԻՎԻԼՆԵԹ-Ը  ՍԽԱԼՎՈւՄ Է
ՍԻՎԻԼՆԵԹ-Ը ՍԽԱԼՎՈւՄ Է

Մենք չենք կարող կանխորոշել թուրքական իշխանությունների հետագա վարքը, մենք փոխանցում ենք այն տեղեկությունը, որն այս պահին իրենք են տարածել իրենց երկրի թիվ մեկ լրատվամիջոցով։

Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը
Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու թեմայով հարցում է ուղարկվել Թուրքիայի տուրիզիմի նախարարությանը

«Արդյո՞ք վերանայվելու Անիի Մայր տաճարը մզկիթի վերածելու որոշումը՝ հաշվի առնելով կառույցի կրոնական և հատուկ ինքնությունը»։

Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին
Հնդկաստանը և Չինաստանը դեմ են Թուրքիայի անդամակցությանը BRICS-ին

Թուրքիային «BRICS»-ում տրվել է «գործընկեր երկրի» կարգավիճակ։

Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»
Աբդուլլահ Օջալան. «PKK-ի շարժման էջը փակված է»

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» առաջնորդը հանդես է եկել 1999-ից ի վեր առաջին տեսաուղերձով:

Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}