• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 10:59
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված08:35, 22 Փետրվար 2014

ՏԻՄ ընտրություններ Թուրքիայում. ո՞ւմ կաջակցի գյուլենական համայնքը

ՏԻՄ ընտրություններ Թուրքիայում.  ո՞ւմ կաջակցի գյուլենական համայնքը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP)  հեղինակությանն ուժգին հարված հասցրած դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն օպերացիայից հետո երկրում մեծ ազդեցություն ունեցող գյուլենական համայնքի և ԱԶԿ-ի միջև առկա լարվածությունը վերածվել է հակամարտության:

Գյուլենական շարժումը հիմնել է ազգությամբ թուրք իսլամական ազդեցիկ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը: 1997 թվականի  փետրվարի 28-ի Թուրքիայում տեղի ունեցած հետմոդեռնիստական ռազմական հեղաշրջումից հետո Գյուլենի դեմ սկսվել էր քրեական հետապնդում: Նա մեղադրվում էր Թուրքիայի աշխարհիկ կարգերը խորտակելու կողմնակիցներին աջակցելու մեջ: Այդ պատճառով Գյուլենը ստիպված եղավ տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ բնակվում է մինչև օրս:

Գյուլենական շարժմանն են պատկանում բազմաթիվ դպրոցներ, հիվանդանոցներ, համալսարաններ, հիմանդրամներ, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցներ:

Թուրքիայում Գյուլենի հետևորդներն  ազդեցիկ ներկայություն ունեն պետական համակարգում, հատկապես ուժային կառույցներում և դատական համակարգում: Խորապես այս հանգամանքով է պայմանավորված նաև դեկտեմբերի 17-ի օպերացիայի անցկացումը: 

Այս հակամարտության ընթացքում, կարելի է ասել Էրդողանը գյուլենական համայնքի կամ ինչպես ինքն է ասում «զուգուհեռ կառույցի» դեմ պայքարում է իրավական դաշտում՝ ընդունելով նոր օրենքներ, ինչպիսիք են դատավորների և դատախազների  բարձրագույն խորհրդի մասին օրենքը, մամուլի մասին օրենքը: Այդ օրենքներով փորձ է արվում դատական համակարգը և մամուլն ամբողջապես դնել կառավարության, տվյալ դեպքում Էրդողանի վերահսկողության տակ: Այսպիսով երկրի կարևորագյուն կառույցներից մեկում՝ դատական համակարգում, գյուլենական համայնքի ազդեցությունը վերահսկվում է կամ նվազագույնի հասցվում: Իսկ ուժային համակարգում՝ հատկապես ոստիկանությունում, կառավարության կողմից «անվստահելի տարրեր» համարվողները կամ ազատվում են աշխատանքից կամ ուղղարկվում են ծառայության այլ վայրեր:

Բնականաբար, համայնքի համար տվյալ պարագայում կարևոր հարցը Էրդողանին ասպարեզից հեռացնել է, ինչի համար մեծ հնարավորություն է ընձեռվում մարտի 30-ին կայանալիք  տեղական ինքնակառավարման ընտություններին (ՏԻՄ): Հայտնի է, որ Գյուլենն ունի իր կայուն ընտրազանգվածը, որին ընտրությունների ժամանակ ուղղորդում է այս կամ այն կուսակցության թեկնածուի օգտին: Գաղտնիք չէ, որ վարչապետ Էրդողանի կուսակցության իշխանության երկարակեցությանը էապես նպաստել է նաև Գյուլենի ազդեցությունը կրող ընտրազանգվածի ցուցաբերած աջակցությամբ: Տարբեր հարցումների համաձայն` գյուլենական համայնքի ընտրազանգվածը կազմում է 9-12 տոկոս:  Այդ ցուցանիշով հնարավոր է հաղթահարել անցողիկ շեմը: 

Այժմ՝  ՏԻՄ ընտրությունների նախաշեմին, երբ Էրդողան- Գյուլեն հակամարտությունն առավելագույնս սրվել է,  հարց է առաջանում՝ ո՞ւմ է տալու իր քվեն գյուլենական համայնքը, ո՞ր կուսկցություն է լինելու այլընտրանք Գյուլենի համար: 

Ենթադրելի, որ այս կարևոր խաղաթուղթը Գյուլենը կարող է օգտագործել 2 տարբերակով.

1.      Աջակցել որևէ  ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական» կամ «Ազգայանական շարժում» կուսակցություններին: Բայց այդ տարբերակը կարող է արդյունավետ չլինել:

2.      Աջակցել կոնկրետ ընտրատարածքներում կոնկրետ թեկածուների (անկախ կուսակցական պատկանելությունից) կամ  այն կուսակցությանը, որին համակրում է  տվյալ ընտրատարածքի բնակչությունը:

Այս տարբերակը ավելի արդյունավետ կլինի, քանի որ ինչքան Գյուլենի աջակցությունը վայելող շատ թեկնածու կամ կուսակցություն հաղթի, այնքան Էրդողանի դիրքերը կթուլանան: Այս տեսանկյունից ավելի կարևոր են համարվում Ստամբուլը և Անկարան, որտեղ էլ ընթանալու է հիմնական պայքարը:

Սա դեռ ամռանը կայանալիք նախագահական ընտրությունների նախերգանքն է: Երկու կողմերն էլ փորձելու են հաղթանակ տանել. Էրդողանը նախագահ դառնալու, իշխանությունը ոչ մեկին չզիջելու, հետևաբար ոչ մեկին պարտական չլինելու, իսկ Գյուլենն էլ` իր ազդեցությունը չկորցնելու համար: 

Անահիտ Վեզիրյան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}