Ցեղասպանություն08:45, 21 Փետրվար 2014
Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև ԱՄՆ-ում

ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի Վեհաժողովի խոսնակ Ջոն Փերեսը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նոր բանաձև է ներկայացրել:AJR 35 բանաձևը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Բանաձևում, մասնավորապես, ասվում է, որ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Օսմանյան կայսրությունում սպանվեցին 1,5 մլն հայեր:
Բանաձևի հեղինակները հիշեցնում են Հոլոքոսթի և Թուրքիայի մինչև օրս շարունակվող մերժողական քաղաքականության մասին:
«Հայոց ցեղասպանության իրողությունը չճանաչել, նշանակում է էլ ավելի խորացնել փոքրաթիվ ողջ մնացածների վիշտը, նշանակում է պղծել զոհերի հիշատակը: Պետք է կոչ անել երկրների ղեկավարներին,որոնք սերտ կապեր ունեն Թուրքիայի հետ, որպեսզի նրանք հավանություն չտան պատմական փաստերի խեղաթյուրմանը»,- ասվում է բանաձևում:
2014 թվականի ապրիլի 20-26 Կալիֆորնիայում հայտարարված է «1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |