• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 05:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:44, 19 Փետրվար 2014

Էրդողանին վիրավորելու գինը

Էրդողանին վիրավորելու գինը

Վերջին ժամանակներս  թուրքական մամուլում հաճախ կարելի հանդիպել լուրեր այն մասին , որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել այս կամ այն քաղաքացուն իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար և շահել դատը: Առհասարակ պետք է նկատել, որ Թուրքիայում վարչապետին վիրավորում են միայն համարձակները, քանի որ պատիժը չի ուշանում: Ընդ որում վարչապետի անձը վիրավորողների պատիժները էականորեն տարբեր են:  Որոշները պատժվում են՝ դատապարտվելով ազատազրկման կամ դրամական տուգանքի: Որոշները հեռացվում են աշխատանքից կամ «ինքնակամ» հրաժարական տալիս, որոշներն էլ արտաքսվում հայրենի քաղաքից, կամ նույնիսկ երկրից:  

Ներկայացնեմ նմանատիպ դեպքերից առավել քննարկվածները.
2012
թվականին, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիայի ընթացքում, քննադատելով կառավարության գործունեությունը, վանկարկել էին «IMF-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) ստրուկ, տերերի ստրուկ Էրդողան»: Ակցիային մասնակցող 17 քաղաքացիների դեմ հարուցվել էր քրգործ` պետական գործչին վիրավորելու մեղադրանքով: Կայացվեց դատավճիռ. Էրդողանի հասցեին «վիրավորական արտահայտություններ» վանկարկած քաղաքացիներից 3-ը դատապարտվեցին 1-ական, իսկ 14-ը 2-ական տարի ազատազրկման:

Մեկ այլ հայցով ա
զատազրկման է դատապարտվել Facebook սոցիալական ցանցում (2012թ. մարտի 3-ին) Էրդողանին վիրավորած մի պատանի: Դատարանը վճռել էր վարչապետին վիրավորելու համար 17-ամյա այդ տղային պատժել 11 ամիս 20 օր ազատազրկմամբ:

Ինչպես վերևում նշեցի պատժամիջոցները տարբեր են լինում և քիչ չեն բարոյական վնասի համար դրամական փոխհատուցման պատիժները: Այսպես օրինակ `
դատարանի վճռով (2013թ հուլիս) թուրքական ընդդիմադիր «Taraf» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահմեթ Ալթանը պարտավորվել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին 15.000 լիրա բարոյական վնասի փոխհատուցում վճարել: Ըստ Էրդողանի` «Taraf»-ի գլխավոր խմբագիրն իր թերթի հունվարի 4-ի համարում «Պետության հանցակցությունը և բարոյականությունը» վերտառությամբ հոդվածում վիրավորել էր իրեն: Ի դեպ, Էրդողանը հաճախ է դատի տալիս ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչներին: 2012թ. հոկտեմբերին Էրդողանը շահել էր «Taraf»-ի մեկ այլ հոդվածագրի` Պերիհան Մաղդենի դեմ բացած դատը:

Թուրքիայի կառավարության ղեկավարը շահել է նաև թուրք գրող Իհսան Էլիաչըքի դեմ դատը, ստիպելով նրան վճարել 2 հազար լիրա փոխհատուցում: 2013 թվականի հունիսի 18-ին սոցիալական կայքերից մեկում արած հրապարկման մեջ Իհսան Էլիաչըքը, մեկնաբանելով Գեզի զբոսայգու պայքարում Թուրքիայի վարչապետի գործելակերպը, նրան անվանել էր «Բռնապետ,կաշառակեր, անամոթ զրպարտիչ, խաբեբա»: Բացի այդ Էրդողանին վիրավորելու համար դատարանը պարտավորեցրել է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Հուսեյին Այգյունին` վճարել 100.000 լիրա փոխհատուցում, քանի որ նա Էրդողանին ահաբեկիչ էր անվանել:

Էրդողանը անողոք է հատկապես ընդդիմադիր գործիչների հանդեպ: Նա 20 դատական հայց է ներկայացրել Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելիի դեմ, որոնցից 6-ի դատավարությունները ավարտված են և Թուրքիայի գլխավոր ազգայնականը արդեն իսկ դատապարտված է վճարել 44.500 լիրա փոխհատուցում: Մեկ այլ ընդդիմադիր գործչի` «ԺՀԿ»-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ ներկայացված հայցերը գերազանցում են Բահչելիի դեմ ներկայացվածներին:

Թուրքիայում Էրդողանին վիրավորողները, եթե նույնիսկ չեն պատժվում դատական կարգով, ապա իրենց աշխատանքը կորցնելու մեծ վտանգի առաջ են կանգնում: Այդպես պատահեց թուրքական առաջատար պարբերականներից մեկի`«Վաթան» թերթի մարզական մեկնաբան Քադիր Չեթինչալըի հետ: Նա այս տարվա հունվարի 25-ին «Twiiter» միկրոբլոգի իր անձնական էջում էրդողանի հասցեին վիրավորական գրառում էր կատարել: Ի դեպ, նա թվիթում նույնիսկ չէր նշել վարչապետի անունը և հետագայում հերքել էր, որ դա հասցեագրված է Էրդողանին: Բայցևայնպես նրան հեռացրեցին աշխատանքից: Նույն պատժին էր արժանացել նաև Բորաջեթ ավիաընկերության օդաչու Ու. Ա-ն` Ֆեյսբուքում Էրդողանին հայհոյելու համար:

Եվ
, ի վերջո, անդրադառնամ թերևս ամենաթարմ ու աղմկահարույց դեպքին: Թուրքիայի կառավարության որոշմամբ` վերջերս երկրից արտաքսվեց ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովը` «Twitter»-ում կատարած գրառումների պատճառով: Զեյանլովը մեղադրել էր Էրդողանին` Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ: Էրդողանը Զեյնալովի դեմ դատական հայց էր ներկայացրել` «իր անձը վիրավորելու, նսեմացնելու, ինչպես նաև հասարակության մեջ ատելություն և թշնամություն սերմանելու մեղադրանքով»: Զեյնալովը ոչ միայն արտաքսվեց երկրից, այլև հետագայում նրա մուտքը Թուրքիա արգելվեց:

Եվ չնայած տասնյակ դատավարություններին, հազարավոր դոլարներով փոխհատուցումներին, աշխատանքից հեռացումներին ու երկրից վտարելուն` Էրդողանին չի հաջողվում լռեցնել հասարակությանը: 2013թ սեպտեմբերին մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, որ  թուրք ծրագրավորողների կողմից ստեղծված հատուկ ծրագրի շնորհիվ, որը կարողանում է 10 րոպեի ընթացքում գտնել թուրքական մամուլում հրապարակված վիրավորանք կամ հայհոյանք պարունակող լուր, հոդված կամ մեկնաբանություն, պարզվել է հետևյալ իրողությունը. Թուրքիայում քաղաքական գործիչներից ամենաշատը վիրավորանք հասցեագրում են վարչապետ Էրդողանին: Ի դեպ, Էրդողանը նաև ծաղրանկարիչների «սիրելի» կերպարն է: Նրա մասնակցությամբ կան բազմաթիվ ծաղրանկարներ:

Աստղիկ Իգիթյան

Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}