• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:10
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:54, 18 Փետրվար 2014

Հայոց ցեղասպանությունը ժխտող գիտաժողով Թուրքիայում

Հայոց ցեղասպանությունը ժխտող գիտաժողով Թուրքիայում

Թուրքիայի Անթալյա նահանգի Ալանյա քաղաքում «Հայոց ցեղասպանության սուտը և իրականությունը» խորագրով գիտաժողով է կազմակերպվել:

Թուրքական «Ուլուսալ քանալ» լրատվական կայքը տեղեկացնում է, որ գիտաժողովում ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մեծ սուտ» վերնագրով վավերագրական ֆիլմ, ելույթ է ունեցել պատմաբան Մեհմեթ Փերինչեքը: Վերջինս Թուրքիայի «Բանվորական կուսակցության» ղեկավար  հակահայ գործունեությամբ հայտնի Դողու Փերինչեքի որդին է:

Մեհմեթ Փերինչեքը նշել է, որ ուսումնասիրել է ռուսական պետական արխիվները և այդ աշխատանքներից հետո  եկել է այն եզրահանգման, որ թուրքերը ոչ թե ցեղասպանություն են գործել, այլ պաշտպանել են հայրենիքը:

Փերինչեքի խոսքերով Հայոց ցեղասպանության հարցը արևմտյան երկրներում օրակարգից չի իջնում,  քանի որ  «Մեծ Քուրդիստան» ստեղծելու նպատակ կա:

Փերինչեքը նշել է. «Այժմ էլ Թուրքիան իրեն պաշտպանելու համար ստիպված է տարբեր միջոցառումներ ձեռնարկել: Ահա այդ ժամանակ էլ Արևմուտքը մեծ աղմուկ կբարձրացնի ՝ ասելով, թե 100 տարի առաջ թուրքերը հայերին են կոտորել,  հիմա էլ ուրիշներին են կոտորում, նշանակում է նրանք կոտորող, մարդասպան ժողովուրդ են: 

Եվրոպան Թուրքիայի նկատմամբ ճնշումներ կգործադրի և այդ մեծ խաղն այս անգամ ուղղված կլինի ոչ թե «Մեծ Հայաստան», այլ «Մեծ Քուրդիստան» ստեղծելուն»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}