• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 20:11
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:51, 17 Փետրվար 2014

Մի խումբ անվանի ցեղասպանագետներ Եվրադատարանից պահանջում են վերանայել իր վճիռը

Մի խումբ անվանի ցեղասպանագետներ Եվրադատարանից պահանջում են վերանայել իր վճիռը

Միջազգային հեղինակություն ունեցող մի խումբ գիտնականներ բաց նամակ են հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` հայտնելով իրենց մտահոգությունը թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցով վերջերս դատարանի կայացրած վճռի կապակցությամբ:

2013թ. դեկտեմբերի 17-ին եվրադատարանը բավարարել էր Փերինչեքի հայցը` ընդդեմ Շվեյցարիայի: Բանն այն է, որ  2005թ. Շվեյցարիայում կազմակերպված մի գիտաժողովի ժամանակ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային սուտ»: Շվեյցարական դատարանն այդ հրապարակային արտահայտության համար 2008թ. նրան դատապարտել էր 3.000 շվեյցարական ֆրանկ տուգանքի և եռամսյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի: Բայց եվրադատարանը մեղավոր է ճանաչել Շվեյցարիային` համարելով, որ վերջինս խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այն է՝ խոսքի ազատության իրավունքը, տվյալ դեպքում` Դուղու Փերինչեքի:

Ստամբուլում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերը տեղեկացնում է, որ Ցեղասպանության խնդրի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներն իրենց բաց նամակում նշում են Եվրադատարանի վերոնշյալ որոշման մեջ տեղ գտած պատմական անճշտությունների և բովանդակային սխալների մասին, որոնք սոցիալ-բարոյական լրջություն ունեն: Նամակի հեղինակներն ընդգծում են, որ իրենք չեն վիճարկում մարդու հիմնարար իրավունքներից մեկը հանդիսացող խոսքի ազատությունը, այլ հայտնում են մտահոգություն` կապված 1915-ի Հայոց ցեղասպանության ժխտման հետ: Ի պատասխան դատավճռի այն կետին, որտեղ կասկածի տակ է առնվում 1915-ի իրադարձությունները «ցեղասպանություն» եզրաբառով բնորոշելու ճշմարտացիությունը, ՄԻԵԴ-ին հղված բաց նամակում թվարկվում են մի շարք անաչառ փաստեր ցեղասպանագետների տված գնահատականների վերաբերյալ:

«Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը» (IAGS) 1997-ին միաձայն քվեարկությամբ որոշում է ընդունել, ըստ որի, 1915-ին Օսմանյան կայսրությունում իրականացվել է հայոց ցեղասպանություն: Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը 2003-ին ճանաչել է 1915-ի դեպքերի համապատասխանությունը Ցեղասպանության հռչակագրի բոլոր դրույթներին: 2000 թվականին հրեա 100 ցեղասպանագետներ «New York Times»-ում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ 1915-ին կատարվածը որակել են որպես ցեղասպանություն: 

Այս և նման այլ փաստերի հիշատակումով նամակի հեղինակները վերահաստատում են Հայոց ցեղասպանության պատմական հավաստիությունը և ՄԻԵԴ-ի ընդունած որոշումը նկատում որպես թուրքական ավանդական ժխտողականության շարունակվելուն նպաստող քայլ:

Բաց նամակի հեղինակները Եվրադատարանից պահանջում են վերանայել կայացված վճիռը:

Նամակի տակ իրենց ստորագրությունն են դրել 35 գիտնականներ, որոնցից մի քանիսին ներկայացնում ենք ստորև.

 

Թաներ Աքչամ - թուրք վտարանդի պատմաբան, Կալիֆորնիայի համալսարան

Թեսա Հոֆման – իրավապաշտպան, Բեռլինի համալսարանի Արևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի հետազոտող

Ռիչարդ Հովհաննիսյան - ամերիկաբնակ հայ պատմաբան, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր

Մարգարետ Լավինիա Անդերսոն - հասարակագետ, «IAGS»-ի նախկին նախագահ

Ջոյս Ափսել – Իսրայելի բաց համալսարանի սոցիոլոգիայի, քաղաքագիտության ամբիոնի վարիչ

Փիթր Բալաքյան – սոցիալական գիտությունների պրոֆեսոր

Աննետե Բեքեր – պատմաբան, Փարիզի համալսարանի պրոֆեսոր

Մաթթիհաս Բյորնլունդ – արխիվագետ, Կոպենհագենի համալսարան

Դոնալդ Բլոքսհամ – պատմաբան,  Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր

Քեթի Քեյրութ – Կորնելի համալսարանի պրոֆեսոր

Ֆրանք Չելք – պատմաբան, Մոնրեալի ցեղասպանության և մարդու իրավունքների ինստիտուտի պրոֆեսոր

Իսրայել Չարնի – հոգեբան, պատմաբան, «IAGS»-ի նախկին նախագահ, Երուսաղեմի Հոլոքոսթի և ցեղասպանության ինստիտուտի տնօրեն

Դեբորահ Դվորք – պատմաբան, Կլարկ համալսարանի պրոֆեսոր

Հելեն Ֆեին – անկախ հետազոտող, Նյու-Յորքի ցեղասպանության հետազոտությունների ինստիտւոտի նախկին անդամ

Մարչելո Ֆլորես – համեմատական պատմության պրոֆեսոր, Սիենայի համալսարան

Դոննա-Լի Ֆրիեզ – Նյու-Յորքի Հրեական պատմության կենտրոնի ավագ գիտաշխատող

Վոլֆգանգ Գուստ – անկախ հետազոտող, լրագրող, պատմաբան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}