Ցեղասպանություն07:26, 14 Փետրվար 2014
Շվեդաբնակ թուրքերն ու ադրբեջանցիները բողոքի ցույց են կազմակերպել` ընդդեմ ցեղասպանության հուշարձանի

Շվեդիայում բնակվող թուրքերը բողոքի ակցիա են կազմակերպել մայրաքաղաք Ստոկհոլմի Բոտ Շիրքա արվարձանային շրջանի ՏԻՄ շենքի դիմաց` հայտնելու իրենց դժգոհությունը 1915-ին հայերի, ասորիների
ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրումը պաշտոնապես թույլատրելու
կապակցությամբ:
Այս մաին հայտնող թուրքական «Հաբեր 24» լրատվական կայքը, տեղեկացնում է, որ թաղապետարանի շենքի դիմաց խմբված թուրք ցուցարարներին միացել և աջակցել են նաև տեղաբնակ ադրբեջանցիները` դրոշներով և պաստառներով: Բողոքի միջոցառումը նախաձեռնվել է Շվեդիայում գործող թուրքական միությունների ձևավորած հանձնաժողովի կողմից: Շվեդական ոստիկանությունը խստացրել է անվտանգության միջոցառումները բողոքի ցույցի անցկացման վայրում:
Հիշեցնենք, որ վերջերս Ստոկհոլմի Բոտ Շիրքա արվարձանային շրջանի խորհուրդը հավանություն էր տվել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու առաջարկին: Շվեդիայի սոցիալ-դեմոկրատները և ձախ կուսակցությունները միասնաբար պաշտպանել էին այդ նախագիծը, որն ընդունվել էր 54 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«ThorAtom»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |