• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
15 Հունիս, 2025
Կիրակի 19:25
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված09:33, 12 Փետրվար 2014

Էրդողանի անձնական մղումները Թուրքիան տանում են դեպի ավտորիտարիզմ

Էրդողանի անձնական մղումները Թուրքիան տանում են դեպի ավտորիտարիզմ

Ազգությամբ հայ գրող, լրագրող, լեզվաբան, հրապարակախոս, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում հաջողակ ձեռներեց Սևան Նիշանյանը ս/թ հունվարի 2-ին համալրեց Թուրքիայում իրենց քաղաքական հայացքների համար դատապարտված մտավորականների շարքը: Թուրքիայում բավական մեծ ճանաչում ունեցող, հակաիշխանական համարձակ ու սկանդալային հայտարարություններով հայտնի Նիշանյանն առաջին անգամ չէ, որ խնդիրներ է ունենում թուրքական իշխանությունների` մասնավորապես արդարադատության հետ: Նախկինում ևս նրա դեմ գործադրվել են դատական տարբեր վարույթներ, որոնց մի մասն էլ դեռ ընթացքի մեջ է: Թուրքական առաջադեմ հասարակությունը, մասնավորապես՝ մտավորականության այլախոհ հատվածը, զանազան եղանակներով իր անհամաձայնությունն է հայտնել Նիշանյանի բանտարկման կապակցությամբ` անընդունելի համարելով 42քմ մակերեսով ապօրինի շինության համար նրան 2.5 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը:

Եթե Սևան Նիշանյանի նկատմամբ իրականացվող դատական հետապնդումները պայմանավորված են նրանով, որ վերջինս համարձակորեն քննադատական հայտարարություններ է հնչեցնում կառավարության հասցեին, քննադատում է Աթաթուրքին, խոսում է Հայոց ցեղասպանության մասին ու այդքանով հանդերձ շարունակում է բնակվել Թուրքիայում, ապա օրերս Ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովին երկրից արտաքսելու վերաբերյալ կայացված որոշումն արդեն խոսում է Թուրքիայում խոսքի ազատության առավել մեծ քայլերով հետընթացի մասին: Ադրբեջանցի լրագրողը, ով բնակվում էր Թուրքիայում, նման վերաբերմունքի է արժանացել «թվիթերյան» մի գրառման համար, որտեղ վարչապետ Էրդողանին մեղադրել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Թուրքիայում խոսքի ազատության հետընթացի մասին վկայում են նաև այնպիսի կազմակերպությունների զեկույցները, ինչպիսիք են  «Freedom house», «Լրագրողների պաշտպանության կոմիտե» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Ի դեպ, հենց «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի զեկույցից պարզ է դառնում, որ Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով (40) 2013 թվականին միակ առաջատար երկիրն է աշխարհում: Այդ տխրահռչակ ցուցանիշով Թուրքիան առաջատար է եղել նաև 2012-ին:

Հարց է առաջանում, թե ինչու է դեպի եվրահամայնք  ձգտող Թուրքիան քայլ առ քայլ նահանջ արձանագրում խոսքի ազատության, հետևաբար նաև մարդու իրավունքների ոլորտում: Արդարության համար պետք է ասել, որ 2002-ից սկսած, երբ իշխանության եկավ ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորած իսլամիստական «Արդարություն և զարգացում կուսակցությունը», այնուամենայնիվ որոշակի առաջընթաց գրանցվեց նշյալ ոլորտում: Սակայն 2013-ի ամռանը Թուրքիան ցնցած հակակառավարական բողոքի ալիքը, որը Ստամբուլի Գեզի զբոսայգուց ու Թաքսիմ հրապարակից տարածվել էր ողջ երկրով մեկ, ցույց տվեց «սառցաբեկորի» չերևացող մասը: Սկզբում կարծես թե իշխանությունը կարողանում էր վերահսկել զանգվածային լրատվամիջոցներին, սակայն շուտով պարզվեց, որ մամուլն ու հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներ և սոցմեդիան ամբողջապես վերահսկելի չեն ԱԶԿ-ական իշխանությունների կողմից: Իսկ իշխանություններին մեղմ ասած այնքան էլ ձեռնտու չէր «Գեզիի» ամբողջական ու մանրակրկիտ լուսաբանումը: Թերևս Գեզիի դեպքերից հետո իշխանությունների մոտ սկսվեց «իր չափն անցած» լրատվական դաշտը հսկողության տակ առնելու «միջոցառումները»: Իսկ տարեվերջին Թուրքիան ևս մեկ անգամ ցնցած «Մեծ կաշառք»  անվանումը ստացած կոռուպցիոն սկանդալը, եկավ հաստատելու իշխանության կողմից ողջ լրատվադաշտը վերահսկողության տակ առնելու մարմաջը: Կոռուպցիոն սկանդալը, որի շրջանակում ձերբակալվեցին մի շարք թուրք նախարարների որդիներ ու այլ պաշտոնատար անձիք, հանգեցրեց կառավարության գրեթե ողջ կազմի փոփոխությանը: Իսկ մամուլի աչքից չվրիպեց այն հանգանաքը, որ այս ձերբակալությունները հետևանք էին  Էրդողան-Գյուլեն հակասությունների, ինչը սկսվել էր դեռ ամռանը, երբ Էրդողանի գլխավորած կառավարությունը որոշում կայացրեց  փակել Թուրքիայում գյուլենական համայնքին պատկանող դպրոցները: 

Գյուլենական շարժմումը կամ համայնքը, որը Թուրքիայում և ամբողջ աշխարհում մեծաթիվ հետևորդներ ունի, բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ, բանկեր ու առևտրի օբյեկտներ ունեցող, հզոր իսլամական շարժում է: Այն բավական պատկառելի ներկայություն ունի Թուրքիայի իշխանական տարբեր  շերտերում, հատկապես դատաիրավական համակարգում և ուժային այլ կառույցներում: Եվ ահա Էրդողանը որոշում է, երկրի կառավարումն իրականացնել միանձնյա ու ազատվել իշխանության գալու հարցում իրեն զգալիորեն օգնած համայնքի ազդեցությունից: Այս ոչ սահուն ընթացող գործընթացում լրատվամիջոցների դերն մեծ նշանակություն է ստանում: Կրկին գլուխ են բարձրացնում այն լրատվամիջոցներն ու լրագրողները, որոնց գործունեությունը ներդաշնակորեն չի տեղավորվում Էրդողանի կառավարության հաշվարկների մեջ: Ու վերջինիս մնում է միայն տարբեր պատրվակներով դատական գործեր հարուցել ու «օրենքի սահմաններում» պատժել ըմբոստներին՝ գրողի ծոցն ուղարկելով Եվրոպական իրավունքներն ու ազատությունները: Ամենայն հավանականությամբ վերը նկարագրած պատկերը Թուրքիայում դեռ կշարունակվի վատթարանալ, քանզի Էրդողանի անձնական մղումները Թուրքիան տանում են ավտորիտար պետության ճանապարհով, որտեղ խոսքի ազատությանն ամենևին էլ առաջնահերթություն չէ:

Ռաֆայել Սահակյան
Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»
15:46, 03 հուն
Իսրայելի հետ հարաբերությունները՝ մարտահրավեր թուրք-ադրբեջանական «եղբայրությանը»

Մայիսի վերջին մի խումբ ակտիվիստներ Ստամբուլում բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի գրասենյակի առջև։

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ
10:07, 02 հուն
Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2025թ.-ին․ նոր միտումներ և ռազմավարական հնարավորություններ

2025 թ. երկրորդ կեսը և 2026 թ. ցույց կտան, թե որքանով կկարողանա Անկարան բավարարել իր բարդ և երբեմն հակասական արտաքին քաղաքականական նպատակները:

Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին
11:42, 30 մայ
Թուրք-հնդկական հարաբերությունները Պակիստան-Հնդկաստան լարվածության ֆոնին

Թուրքիայի աջակացությունը Պակիստանին բոյկոտի մեծ ալիք է բարձրացրել և հակաթուրքական տրամադրություններ առաջացրել Հնդկաստանում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}