Քաղաքական10:47, 11 Փետրվար 2014
Ensonhaber. Ադրբեջանցի բլոգերին երկրից վտարելու պատճառը Էրդողանին վիրավորելը չէ

«Today’s Zaman-ի ադրբեջանցի հոդվածագիր, բլոգեր Մահիր Զեյնալովը Թուրքիայից հեռանում է ոչ թե Էրդողանին վիրավորելու, այլ ժամանակավոր կացության մուտքի արտոնագրի ժամկետն ավարտվելու պատճառով»,- գրում է թուրքական «Ensonhaber» լրատվական կայքը:
Թուրքական կայքի պնդմամբ` Զեյնալովին զրկել են Թուրքիա մուտք գործելու իրավունքից ոչ թե ընդմիշտ այլ` մեկ ամսով: Այդ պատիժն էլ սահմանվել է ժամանակավոր կացության մուտքի արտոնագրի ժամկետն ավարտվելուց հետո, մի որոշ ժամանակ ապօրինի երկրում մնալու պատճառով:
Ավելի վաղ «Զաման» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել ադրբեջանցի բլոգեր, «Todays Zaman» թերթի թղթակից Մահիր Զեյնալովին` Twitter-ում կատարած հրապարակումների պատճառով:
Ըստ աղբյուրի` Զեյանլովը մեղադրել է Էրդողանին` ԱլՔաիդայի հետ կապ ունենալու մեջ:
«Today’s Zaman»-ի տեղեկություններով` թվիթերյան նշյալ գրառումից հետո կառավարությանն իրազեկել են, որ @mahirzeynalov օգտատերը «պետության և կառավարության ղեկավարների հանդեպ իրականությանը չհամապատասպանող տեղեկություններ է հրապարակում»: Այնուհետև անվտանգության վարչությունը հետախուզությանը հանձնարարել է գտնել, թե ում է պատկանում վերոնշյալ թվիթերյան հաշիվը, ինչից հետո վարչապետ Էրդողանը հայց է ներկայացրել Զեյնալովի դեմ` «իր անձը վիրավորելու, նսեմացնելու, ինչպես նաև հասարակական ատելություն և թշնամություն սերմանելու մեղադրանքով»: Մահիր Զեյնալովը կանչվել է հարցաքննության: Նա իր տված ցուցմունքոմ նշել է, որ իր գրառումները հիմնված են մամուլի հրապարակումների վրա:
Այսպիսով Թուրքիայի Ներքին գործերի նախարարության անվտանգության գլխավոր վարչության պետի տեղակալ Ալի Բաշթյուրքը նախարարի անունից ստորագրել է «երկրի ղեկավարների դեմ «tweet» անելու համար» Զեյնալովին արտաքսելու և հետագայում Թուրքիա մուտք գործելու վրա արգելք սահմանելու մասին որոշումը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |