• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
18 Սեպտեմբեր, 2025
Հինգշաբթի 05:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հոդված08:07, 08 Փետրվար 2014

Թուրքիայում օրենքի ուժ են տալիս գրաքննությանը

Թուրքիայում օրենքի ուժ են տալիս գրաքննությանը

Թուրքիայի ազգային մեծ ժողովն օրենք է ընդունել, որն օրինականացնում է համացանցի  գրաքննությունը:

Օրենքը ուժի մեջ մտնելու համար դեռևս պետք է վավերացվի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից:

Օրենքի հիմնական կետերը` ստորև.

Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչությանն իրավասություն է տրվում առանց     դատական որոշման դադարեցնել հեռահաղորդակցությունը: Վարչության նախագահը կարող   է  որոշում կայացնել  համացանցում դադարեցնել այն հրապարակումները, որոնք կվերաբերեն անձնական կյանքի գաղտնիության պահպանման խախտումներին՝ անգամ նման բողոքի           բացակայության դեպքում:

Անձինք, որոնց անձնական կյանքի գաղտնիությունը խախտվել է, կարող են դիմել Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչությանը` պահանջելով արգելափակել նման բովանդակության նյութերը:

«Կապ մատակարարողների միությունը» 4 ժամվա ընթացքում պետք է իրագործի արգելափակման որոշումը: Այդ որոշումը հնարավոր է վիճարկել քաղաքացիական դատարանում:

Համացանցի օգտատերերի գործունեությունը 2 տարի ժամկետով  կպահպանվի: Համացանց մուտք գործած անձանց  ցանկացած հղումը կգրանցվի: Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչության  պահանջի դեպքում մատկարարները պետք է այդ տեղեկատվությունը տրամադրեն:

Կստեղծվի «Կապ մատակարարողների միություն»: Տվյալ միության անդամ չհանդիսացող  ինտերնետային ծառայություններ մատցողները գործունեության հնարավորություն չեն ստանա: Վարչության և դատարանների որոշումները կիրականացվեն տվյալ կառույցի միջոցով:
Նշեմ, որ Հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող վարչությունը ստեղծվել է 2005 թվականի օգոստոսին, իսկ գործունեությունը սկսել է 2006 թվականի հուլիսի 23-ից: Կառավարությանն առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհրդի մաս է կազմում և  անմիջականորեն ենթարկվում է խորհրդի նախագահին: Հետևաբար կարելի է ասել, որ համացանցն ամբողջականությամբ անցնում է կառավարության տվյալ պարագայում «Արդարություն և զարգացում» կուսակցության  և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տրամադրության և վերահսկողության տակ՝ ինչ-որ չափով ապահովագրելով նրան անցանկալի սկանդալներից, ինչպիսիք ծագել էին օրեր առաջ:

Ընդդիմադիր «Ազգայանական շարժում» կուսակցության  (ԱՇԿ-MHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն Թուրքիայի խորհրդարանում հրապարակել էր Էրդողանի այն հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի ժամանակ նա «Հաբեր թուրք» լրատվականի ղեկավարին կարգադրել էր հեռացնել «ԱՇԿ» կուսակցապետ Բահչելիին վերաբերող լրատվությունը (վազող տողերը):

Այս  բացահայտումը մեծ աղմուկ էր բարձրացրել և քննադատության թիրախ էր դարձել: Սակայն այսուհետև կառավարության յուրաքանչյուր որոշում` կապված համացանցի արգելափակման հետ, ամրագրված կլինի օրենքով:

Իսկ  Էրդողանն էլ այս օրենքի շնորհիվ ընթացիկ տարում կայանալիք (ՏԻՄ) տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նախագահական ընտրություններից առաջ կամրապնդի իր քարոզարշավային դիրքերը:

Օրենքի ընդունումը կարելի է դիտարկել նաև  Էրդողան-Գյուլեն հակամարտության համատեքստում: Գաղտնիք չէ, որ ամերիկաբնակ թուրք ազդեցիկ առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած կրոնական համայնքին պատկանում են ոչ միայն բազմաթիվ հիմնադրամներ, միություններ, հիվանդանոցներ, դպրոցներ, բիզնես-կառույցներ և բանկեր, այլ նաև մի շարք լրատվամիջոցներ:

Համացանցային տեղեկատվությունը գրաքննության ենթարկող օրենքի փոփոխությունը արժանացել է տարբեր գնահատականների ինչպես Թուրքիայում, այնպես էլ արտերկրում: Բացասական գնահատականներ են հնչել մասնավորապես Եվրոպայից: Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Մարտին Շուլցը, արձագանքելով մեջլիսի նշյալ օրենսդրական փոփոխությանը, նշել է, որ դա ըստ էության հետքայլ է մամուլի ազատության տեսանկյունից: Իսկ Եվրամիության (ԵՄ) հանձնաժողովն ընդգծել է, որ օրենսդրական փոփոխությունը եվրոպական չափանիշների տեսանկյունից կարիք ունի վերանայման: Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն  նույնպես արձագանքել է այդ  օրինագծի ընդունմանը: «Twitter» միկրոբլոգում կատարած գրառումներում Ֆյուլեն նշել է, որ Թուրքիայում համացանցի արգելքի մասին օրենքը անհանգստություններ է առաջացնում: Իսկ թուրք ժողովուրդը կարիք ունի ոչ թե առավել սահմանափակումների, այլ առավել տեղեկացվածության: Իսկ Ֆյուլեի մամուլի խոսնակ  Փիթեր Սթանոն մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ունեցող Թուրքիան պետք է  այդ աղմկահարույց օրենքում եվրոպական չափանիշներին համապատասխան շտկումներ անի:

Անահիտ Վեզիրյան


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում
16:47, 29 օգոս
Ֆեմինիզմը և ֆեմիցիդը Թուրքիայում

Կինը Թուրքիայում դիտվել և դիտվում է որպես պետության «դաստիարակած» քաղաքացի, այլ ոչ թե պայքարող անկախ սուբյեկտ։

Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն
14:01, 29 օգոս
Թուրքական մամուլի անդրադարձը վաշինգտոնյան համաձայնագրին, իմա՝ Թրամփի ուղուն

Ներկայացված են իշխանական և ընդդիմադիր կայքերում հրապարակված լուրերի ու վերլուծական հոդվածների հիմնական շեշտադրումները։

Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր
09:34, 27 օգոս
Թուրքիան ջրային ճգնաժամի մեջ է. չորանում են գետեր, ցամաքում են լճեր

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը
Հայաստանն ու Թուրքիան համատեղ կվերականգնեն Անիի կամուրջը

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»
Նեթանյահուն հակադարձել է Էրդողանին․ «Երուսաղեմը ձեր քաղաքը չէ, մերն է»

Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։

Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»
Global Fire Power. «Մերձավոր Արևեքում պատերազմի պատրաստ 1-ին երկիրը Թուրքիան է»

Հաշվի են առնվել երկրների ռազմական կարողությունները, տեխնոլոգիական ենթակառուցվածքները և այլն։

Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է
Թուրքիան արհեստական բանականության օգտահաշիվներն արգելափակող 1-ին երկիրն է

Իրավաբանները նշում են, որ սահմանափակումն իրականացնելու իրավական հիմքը հանդիսանում է Թուրքիայի 5651 օրենքի 8/A հոդվածը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}