Գիտակրթական08:02, 06 Փետրվար 2014
Թուրքական կայքը ներկայացրել է հայերի մասին պատմող գրքի բովանդակությունը

«Հայերը
Օսմանյան կայսրությունում մինչև 1915 թվականը» գիրքի թարգմանությունը 2012 թվականին հրապարակել
է Ստամբուլում գործող «Արաս» հրատարակչությունը: Հեղինակներն են Ռայմոնդ Գևորգյանը
և Փոլ Փաբուջյանը:
Թուրքական «Փիրսուս հաբեր» լրատվական կայքը «Գրամատյան» էջում ներկայացրել է «Հայերը Օսմանյան կայսրությունում մինչև 1915 թվականը» գրքի բովանդակությունը: Գիրքը տալիս է այն 2900-ից ավել քաղաքների, ավանների,
գյուղերի ամբողջական նկարագրությունը, որտեղ ապրել են հայերը: Գիրքն առաջին անգամ օրակարգ
է բերում նաև 1915 թվականից առաջ շրջաններում
բնակվող հայ հոգևորականների կազմած բնակչության վիճակագրությունը: Ներկայացվում են բնակչության կազմը, հայերին պատկանող
դպրոցների, աշակերտների, եկեղեցիների, վանական համալիրների քանակը, բնակության վայրերի քարտեզները:
Գիրքը, որն ի մի է բերել հայ ժողովրդի քաղաքական և կրոնական կազմակերպությունների,
սոցիալ-տնտեսական զարգացումների մասին տեղեկությունները, որոնք հիմնավորվում են պատմական
փաստերով, լույս է սփռում 19-րդ դարում հայ
ժողովրդի մոդեռնիզացիայի գործընթացի վրա:
Թուրքական կայքը նշում է, որ աշխատության ներկայացրած ամբողջական պատկերը հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ այն
ողբերգության չափերը, որ այս հիվանուրց ազգն
ապրել է իր հայրենիքում 1915 թվականին:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |