• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
22 Օգոստոս, 2025
Ուրբաթ 00:00
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:15, 06 Փետրվար 2014

Թուրք հոդվածագիր. «Ստամբուլյան բիզնես-էլիտան դեմ է Էրդողանին»

Թուրք հոդվածագիր. «Ստամբուլյան բիզնես-էլիտան դեմ է Էրդողանին»

Թուրքական «Սաբահ»-ի հոդվածագիր Սուլեյման Յաշարն իր «Իբրև հայերն են լքել Թուրքիան» հոդվածում անդրադարձ է կատարվում Շևքաթ Փամուքի «Թուրքիայի 200-ամյա տնտեսական պատմությունը» գրքում հեղինակի կողմից Թուրքիայի տնտեսությունում հայերի դերի մասին հատվածին: Հոդվածի վերջում խոսվում է Ստամբուլի բիզնես վերնախավի կողմից Էրդողանի չընդունվելու մասին, ինչը հեղինակը կապել է վերջին շրջանում Էրդողանի կողմից հաճախ հնչեցվող արտահայտությունների հետ, որոնցում վերջինս խոսում է քրիստոնեական փոքրամասնություններին պատկանած  շինությունների վարադարձման մասին:  Հոդվածը՝ ստորև.

«Իբրև հայերն են լքել Թուրքիան»

Ինչպես հայտնի է, Աբդուլ Համիդի գահընկեց արվելը կապիտալը փոխանցելու նպատակ ուներ: «Իթթիահաթ վե թերաքքիին» (Միություն և առաջադիմություն) աջակցող Մակեդոնիայի և Սալոնիկի բուրժուազիաները ցանկանում էր զբաղեցնել հայկական և հունական բուրժուազիաների տեղը ու այդ նպատակով էլ 1908-ին բանակն ուղղորդեցին դեպի Ստամբուլ:

Այնուհետև հեղաշրջմամբ Աբդուլ Համիդին գահընկեց անելուց հետո սկսվեց կապիտալի փոխանցումը: Եվ սկսվեց հայերի գաղթեցումը:

Ավելի վաղ նշել էինք, որ տնտեսության պատմությանը վերաբերող գրքերում չի նշվել հայերի գաղթի և կապիտալի փոխանցման էության մասին: Այդպիսով թաքցվել է այսօրվա Ստամբուլի կապիտալի ստեղծումը:

Ահա այս թեմայով մի նոր գիրք է հրատարակվել՝ Շևքաթ Փամուքի «Թուրքիայի 200-ամյա տնտեսական պատմությունը» գիրքը: Գրքի 173-րդ էջում խոսվում է հայերի գաղթեցման մասին: Այնտեղ նշվում է, որ բռնագաղթի ժամանակ և դրանից հետո Թուրքիայում բնակվող մոտ 1.5 միլիոն հայերի թիվը նվազել է՝ կազմելով 100 հազարից էլ պակաս: Սակայն հաջորդ էջում հետպատերազմյան իրավիճակի մասին ասվում է.  «Մասնավոր սեկտորում արդեն երկիրը լքած հայ և հույն բուրժուազիայի փոխարեն առաջատարի դիրքերում է գտնվում նրանց ունեցվածքին տիրացած թուրք-մուսուլմանական բուրժուազիան, որոնց համար կարծես նպաստավոր է եղել պատերազմի ընթացքում իթթիահադականնրի վարած քաղաքականությունը»: Նշյալ նախադասության մեջ օգտագործվող երկիրը լքած բառակապակցությունը ի չիք է դարձնում բռնագաղթը: Սստացվում է, որ նոր բուրժուազիան տիրացել էր իրենց կամքով երկիրը լքածների ունեցվածքին: Նոր բուրժուազիայի կողմից, զինվորական միջոցներով Աբդուլ Համիդին գահընկեց անելով, արյունոտ ճանապարհով կապիտալին տիրանալը նույնպես հօդս է ցնդում: 

Թուրքիայի տնտեսության պատմության նման շարադրանքի պատճառով է դժվարանում պարզաբանել, թե ինչու է այսօրվա Ստամբուլի կապիտալը նախընտրում զինվորականների և Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) վերահսկողությունը և չի ցանկանում Էրդողանին:

Այժմ անդրադառնանք այն հանգամանքին, թե ինչու Ստամբուլի բիզնես-էլիտան չի ուզում Էրդողանին...

Օրերս Էրդողանը Գերմանիայում ունեցած ելույթի ժամանակ, անդրադառնալով քրիստոնյա փոքրամասնություններին, ասեց հետևյալը. «Մենք արել ենք այն, ինչը չի արել որևէ իշխանություն: Մեր քրիստոնյա քաղաքացիների հիմնադրամներին պատկանող ողջ անշարժ գույքը վերադարձրել ենք Հիմնադրամների գլխավոր տնօրինությանը: Այս ամենը մենք ենք ասպարեզ հանել: Մինչ այս պահը վերադարձրել ենք 2.5 մլն թուրքական լիրա արժողությամբ անշարժ գույք: Մոր Գաբրիելի եկեղեցու հարցը մենք լուծեցինք, Սումելայի եկեղեցին փակ էր, բացեցինք»:

Ստամբուլի  բիզնես վերնախավի՝ Էրդողանին չուզելու պատճառը պետք է այս ելույթի մեջ փնտրել: Քանի որ ստամբուլյան կապիտալն այս գործընթացում անհանգստանում է՝ մտածելով «Միգուցե մեր պապերի տիրացած ունեցվածքն էլ ձեռքներցս գնա», ու այդ պատճառով էլ դեմ է դուրս գալիս Էրդողանին:

Եթե ձեր՝ տնտեսության պատմության գրքերում գրածի պես տիրացել են ոչ թե բռնագաղթվածների, այլ երկիրը լքածների ունեցվածքին, ապա այն ռեակցիան, որը կա Էրդողանի նկատմամբ, անհասկանալի է դառնում: Այդ դեպքում տնտեսության պատմությունը չպետք է կաշկանդված գրել:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում
17:00, 21 օգոս
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Էրդողան-Մակրոն հեռախոսազրույցի օրակարգում

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին
16:07, 21 օգոս
ԱՄՆ-ն դեմ է, որ Թուրքիան կրկին միանա F-35 կործանիչների արտադրության ծրագրին

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը
11:31, 21 օգոս
Թուրքիան և Ինդոնեզիա նշում են հարաբերութունների հաստատման 75-ամյակը

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»
Ուրալօղլու․ «Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը»

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։

Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա
Թուրքիայի 3.5 մլն բնակչությամբ Բուրսա քաղաքը շուտով խմելու ջուր չի ունենա

Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:

Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը
Թուրքիայում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթնաժողովը

Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։

Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին
Թուրքիան հետերկրաշարժային ճգնաժամերի դեմ պայքարում կհետևի Ճապոնիայի օրինակին

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում
Զելենսկի-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Թուրքիայում

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}