Քաղաքական08:35, 06 Փետրվար 2014
Haberler. Հայոց ցեղասպանության ճանաչումը Չեխիայի օրակարգ է գալիս

«Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայ գործընկերոջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ 1915 թվականի հայկական կոտորածները որակել է որպես ցեղասպանություն: Չեխիայի հանրապետությունը մոտ ապագայում կարող է համալրել Հայոց ցեղասպանությանը պաշտոնապես ճանաչող երկրների շարքերը»,- գրում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը:
Թուրքական պարբերականի բնորոշմամբ` Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն որակելու համար տարիներ առաջ նախաձեռնված քայլերը կարծես թե վերսկսվում են:
Թերթը, հղում անելով հայկական ու չեխական մամուլին, գրում է, որ հանդիպման ժամանակ Չեխիայի նախագահը ասել է. «Գալիք տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է:
1915 թվականին 1.5 միլիոն հայ է սպանվել»: Ասվում է, որ Զեմանի այս հայտարարությունը ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման ուղու վրա դնելու նախաշան է, և մոտական ամիսների կսկսվեն նախագծի նախապատրաստման աշխատանքները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |