Քաղաքական08:52, 05 Փետրվար 2014
Օջալան. «Դեկտեմբերի 17-ը հեղաշրջման փորձ էր»

«Ժողովուրդների
դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահի օգնական Սըրրը Սյուրեյա
Օնդերը քրդերի առաջնորդ, Իմրալի կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանի հետ
հանդիպումների արդյունքների մանրամասներն
է ներկայացրել: Նա նշել է, որ կառավարության հետ բանակցությունները արդյունավետ են
և Իմրալիի բանտն արդեն բաց է քաղաքական պատվիրակությունների առջև:
Օնդերը տեղեկացնում է,
որ մոտ օրերին Օջալանին կայցելեն ԺԴԿ կուսակցության համանախագահներ Սեբահաթ Թունջելը և Էրթուղրուլ Քյուրքչյուն,
իսկ նրանցից հետո Իմրալի կգնան լրագրողները:
Օնդերը ներկայացրել է նաև Թուրքիայի ներքաղաքական զարգացումների, հատկապես դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն օպերացիայի վերաբերյալ Օջալանի մոտեցումները :
Այս մասին տեղեկացնող
թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում, որ Օջալանի կարծիքով հակակոռուպցիոն օպերացիան հեղաշրջման փորձ էր, կամ էլ ցանկանում էին հեղաշրջման վերածել:
Կառավարության և
գյուլենական համայնքի միջև լարվածությունն Օջալան անվանել է ոչ այլ ինչ, քան
պայքար իշխանության բաժանման համար: Նրա կարծիքով, եթե այս պայքարից հետո
կողմերը պահպանեն իրանց հզորությունը, կարող են համաձայնության գալ:
Օջալանն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն օպերացիայից հետո
առաջացած ներքաղական լարվածության ազդեցությանը քրդական հարցի խաղաղ կարգավորման
վրա:
Օջալանը նշել է, որ քրդական գործընթացում
ստեղծված դադարը չի կապում նշյալ հարցի
հետ: Ըստ Օնդերի՝ Օջալանն ավելի շատ դժգոհում
է հարցը հանգուցալուծման հասցնելու կառավարության կամային թուլությունից:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |