Քաղաքական08:27, 05 Փետրվար 2014
Milliyet. Էրդողանը մարտահրավեր է նետում Գյուլենին

Գերմանիայում
գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
«Եվրոպայի թուրքական կազմակերպությունների միության» կողմից կազմակերպված «Բեռլինյան
հանդիպման» ժամանակ հանդես է եկել ելույթով: Ելույթում Էրդողանը մեսիջներ է ուղղել
Ֆեթուլլահ Գյուլենին, ում վերագրում են դեկտեմբերի 17 «հակակոռուպցոիան օպերացիայի
» կազմակերպումը:
Թուրքական «Միլլիյեթ» թերթի բնորոշմամբ իր այս ելույթով Էրդողանը մարտահրավեր է
նետում Գյուլենին:
Էրդողանը մասնավորապես ասել է. «11 տարի շարունակ
բազմաթիվ սադրանքների ենթարկվեցինք: Հեղաշրջման սցենարներ գրեցին, սակայն հաջողություն
չունեցան: Փորձեցին մեր կուսակցությունը փակել, սակայն արդյունքի չհասան: Ցանկացան
վնասել տնտեսությանըւ, նորից ոչ մի արդյունք: Այս պահին էլ ցանկանում են նույնը
անել: Սկզբում Գեզիի դեպքերի ընթացքում փորձեցին այդ ամենը անել, բայց չստացվեց:
Հիմա էլ դեկտեմբերի 17-ին, հեղաշրջան նախաձեռնությամբ որպես թիրախ ընտրեցին մեր
ազգային արժեքները:
Իր երկիրը այլ երկրներում սևացնող մարդիկ արդյո՞ք կարող են հայրենասեր ու ազգասեր
լինել: Եթե անելու բան ունես, արի քո
երկրում արա դա: Եթե ուժերդ ներում են արի արա»:
Նշենք, որ ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի
ստեղծած շարժումը Թուրքիայում և Թուրքիայից դուրս հիմնել է բազմաթիվ դպրոցներ, համալսարաններ: Գյուլենի
կրոնական համայնքին են պատկանում բազմաթիվ հիմնադրամներ, միություններ,
լրատվամիջոցներ, հիվանդանոցներ, բիզնես կառույցներ և բանկեր: Գյուլենի շարժման
անդամները կարևոր պաշտոններ են զբաղեցնում Թուրքիայի գրեթե բոլոր
գերատեսչություններում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |