• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային13:34, 04 Փետրվար 2014

Գերմանիան ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն, բայց ընդհանուր ռազմավարություն չունեն

Գերմանիան ու Թուրքիան ընդհանուր շահեր ունեն, բայց ընդհանուր ռազմավարություն չունեն

«Գերմանիայի թուրքական համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Քենան Քոլաթը պահանջել է, որ Թուրքիայի ու Գերմանիայի միջև միջկառավարական մակարդակով կանոնավոր խորհրդակցական աշխատանքներ սկսվեն: Այդ մասին նա նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Բեռլին կատարած այցի կապակցությամբ գերմանական «Dpa» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

Քոլաթն ընդգծել է, որ այդ երկու երկրներն ունեն շահերի ընդհանրություն, բայց ընդհանուր ռազմավարության պակաս ունեն: Մատնանշելով Ֆրանսիայի հետ կազմակերպվող համատեղ նախարարական խորհրդի ժողովները` թուրք գործիչը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի հետ  իրականացվելիք նմանատիպ ձեռնարկումը ևս օգտագար կլինի:

Քոլաթը հույս է հայտնել, որ Թուրքիայի վարչապետի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը քննարկվելիք հարցերի շրջանակում ներառված է նաև երկքաղաքացիության հարցը: Քոլաթը նաև տեղեկացրել է, որ Էրդողանը վայելում է գերմանաբնակ թուրքերի համակրանքը: Ըստ նրա` օգոստոսին Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններին քվեարկության իրավունքով կմասնակցի Գերմանիայում բնակվող 3 մլն թուրքերի գրեթե կեսը:

Նշենք, որ Էրդողանը Մերկելի հրավորեվ երկօրյա պաշտոնական այցով նախօրեին մեկնել է Գերմանիա: Այդ երկրում է գտնվում թուրքական ամենամեծ համայնքն աշխարհում: Գերմանիայի խորհրդարանում կա ազգությամբ թուրք 11 պատգամավոր: Գերմանաբնակ 3 մլն թուրքերից շուրջ 1 միլիոնն արդեն ունի այդ երկրի քաղաքացիություն:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}