• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 21:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային12:48, 04 Փետրվար 2014

Գերմանիայի իշխող կուսակցությունը դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը

Գերմանիայի իշխող կուսակցությունը դեմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը

Գերմանիայի իշխող «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցությունը դեմ է արտահայտվել Թուրքիայի Եվրամիության (ԵՄ)անդամակցությանը:

Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նման հայտարարություններ կատարվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Գերմանիա կատարած այցելության նախօրեին:

Թուրքական աղբյուրը մեկտեղել է Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ Գերմանիայում հնչեցված հայտարարությունները:

Նշվում է, որ շաբաթվա վերջում քննարկման է դրվելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության ծրագիրը, որի նախնական տարբերակը դեմ է  Թուրքիայի ԵՄ անդամակցությանը: Ծրագրում նույնիսկ ներառված չեն  Թուրքիայի, որպես  ԵՄ «արտոնյալ գործընկեր» դառնալու  մասին Մերկելի կուսակցության հայտարարությունները: 

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Ուլթեր Սթեյնմեյերը հայտնել է, որ նախատեսում է  թուրք գործընկերների հետ  լուրջ քննարկումներ անցկացնել՝ կապված  իրավական պետությանը, արդարադատությանը և մարդու իրավունքներին վերաբերող փաթեթների քննարկման հետ:

Իշխանական «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ռոլֆ Մյութզենիխն էլ անդրադարձել է  Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն և կաշառակերության աղմկահարույց դեպքերի բացահայտմանը: Գերմանացի գործիչը նշել է, որ կոռուպցիոն հետաքննությունը վարող դատախազների հարցում Էրդողանի դիրքորոշումը անընդունելի է և իրավական պետության չափանիշների հետ անհամատեղելի է:

 Ընդդիմադիր «Կանաչների» կուսակցության խորհրդարանական խմբացկության ղեկավար Մանուել Սառազին Մերկելին կոչ է արել հստակեցնել այս հարցում Գերմանիայի դիրքորոշումը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
16:41, 12 սեպ
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
15:17, 12 սեպ
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից
12:53, 10 սեպ
Թուրքիան անհանգստացած է Տրիպոլիի շրջանում Եգիպտոսի գործողություններից

Եգիպտոսն ածխաջրածնային պաշարների որոնման աշխատանքներ է սկսել այն տարածքում, որը Տրիպոլին արտոնագրով հանձնել է Թուրքիային։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}