• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:43, 03 Փետրվար 2014

Թուրք ազգայնականները բողոքել են Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի դեմ

Թուրք ազգայնականները  բողոքել են Հայոց ցեղասպանությանը նվիրված խորհրդաժողովի դեմ

Թուրքիայի «Հեղափոխական սոցիալիստական բանվորական» կուսակցությանը կից «Ոչ ռասիզիմին և ազգայանականությանը» խումբը Հայոց ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ Ստամբուլում «Ինչո՞ւ պետք է պետությունները ներողություն խնդրեն» խորագրով խորհրդաժողով է կազմակերպել:

Դողու Փերինչենքի գլխավորած «Աշխատավորական կուսակցության» երիտասրդական թևի ներկայացուցիչները, փորձել են տապալել
խորհրդաժողովի աշխատանքները՝ բողոքի ակցիա կազմակերպելով խորհրդաժողովի անցկացման վայրում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը:

«Առաջադեմ երիտասարդներ» կոչվող  խմբի ներկայացուցիրչները հայտնել են, որ իրենց բողոքն ուղղված է ոչ թե
խորհրդաժողովի մասնակիցների, այլ բանախոսներ Օրալ Չալըշարի և Ռոնի Մարգուլիսի դեմ, որոնք ասում են, թե Թուրքիան իրագործել է Հայոց ցեղասպանությունը:

Խումբը  վանկարկել է «Ցեղասպանության սուտն ամերիկյան նախագիծ է», «Հրանտի
ն սպանել է Ֆեթուլլահի ավազակախումբը»:

Տեղեկացնենք, որ «Աշխատավորական կուսակցությունը» ծայրահեղ ազգայնական և հակահայկական կողմնորոշում ունի: Կուսակցության հիմնադիր ղեկավարը Դողու Փերինչեքն է, ով հայտնի է իր հակահայ և Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված գործունեությամբ:
Նա 2005 թ. Շվեյցարիայում մի կոնֆերանսի ընթացքում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստական ուժերի սուտն է, որից հետո նրա դեմ գործ էր հարուցվել, և Փերինչեքը դատապարտվել էր 90 օր պատժաչափի: Փերինչեքն այս որոշման դեմ հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան(ՄԻԵԴ):
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը խոսքի ազատության իրավունքի շրջանակներում է:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}