• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն11:33, 28 Հունվար 2014

Էնվեր փաշայի թոռը Ցեղասպանությունն անվանել է հեքիաթ, իսկ հայերին` մեծ ժողովուրդ

Էնվեր փաշայի թոռը Ցեղասպանությունն անվանել է հեքիաթ, իսկ հայերին` մեծ ժողովուրդ

Հայոց ցեղասպանության կազմակերպիչ երիտթուրք պարագլուխներից Էնվեր փաշայի (ռազմական գործերի նախարար) թոռը` Օսման Մայաթեփեքը, հանդես է եկել ցեղասպանությունը ժխտող հայտարարությունով: Արևմտյան Հայաստանում իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը նա անվանել է հեքիաթ:

Թուրքական «Դողան Հաբեր» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Մայաթեփեքը բառացիորեն կրկնել է ժխտողականության վրա հիմնված թուրքական պաշտոնական թեզը` ասելով, որ եղել է տեղահանություն, որի ժամանակ երկու կողմերն էլ կրել են ողբերգական կորուստներ: Էնվերի թոռը կատարվածի համար մեղադրել է Ռուսաստանին և Մեծ Բրիտանիային, որոնք իբր հայերին հրահրել են օսմանցիների դեմ:

«Հայկական 200 հազարանոց բանակը ռուսների հետ կռվում էր թուրքական բանակի դեմ»,- ասել է Մայաթեփեքը` նշելով, որ Օսմանյան կայսրությունում հայերին առաջարկվել էր ինքնավարություն, որը, սակայն, մերժվել էր նրանց կողմից:

Էնվերի թոռը ցանկություն է հայտնել, որ հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչման համար մղվող պայքարից:

«Մենք էլ, կամաց-կամաց ազատվելով այդ պրոբլեմից, կկարողնանաք կարգավորել հարաբերությունները մեր հարևան Հայաստանի հետ: Կկարողանանք միևնույն ժամանակ առևտրատնտեսական և մշակութային կապեր զարգացնել: Հայերը մեծ ժողովուրդ են»:

Նշենք, որ Էնվեր փաշան սպանվել է Միջին Ասիայում խորհրդային զորքերի հետ բախումներից մեկի ժամանակ ՝  արցախցի ռազմիկ Հակոբ Մելքումյանի գլխավորած զորաջոկատի կողմից։

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}