Քաղաքական10:48, 28 Հունվար 2014
New York Times. «Էրդողանը Թուրքիան վերածել է ավտորիտար պետության»

Ամերիկյան
«New York Times» թերթը հոդված է հրապարակել Թուրքիայի վարչապետ էրդողանի մասին,
որում վերջինիս հասցեին սուր քննադատություներ են հնչել:
«Թուրքիայի արատավոր վերադարձը» վերտառությամբ հոդվածում մասնավորապես ասվում է:
«Վարչապետ Էրդողանը Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու համար անցյալ
շաբաթ Բրյուսելում էր: Սակայն այս հարցում
լուծում գտնելու համար նախ սեփական երկրում իր իսկ ստեղծած քաղաքական ողբերգությունը
պետք է նկատի : Էրդողանը, ում մի ժամանակ գովում էին, որպես մահմեդական
ժողովրդավարության մոդելի առաջնորդի, ներկայումս երկիրը վերածել է ավտորիտար
պետության: Իսկ դա ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ՆԱՏՕ-ի իր գործընկերների համար էլ
է վտանգ ներկայացնում:»:
Հոդվածում ասվում է, որ Թուրքիայում ընդդիմադիրներին լռեցնելու ջանքերը շարունակական են և դրա վառ ապացույցը` նախորդ
տարվա հունիս ամսին ցույցերին կառավարության միջամտությունն է: Նմանատիպ զարգացումները ցույց են տալիս, որ առանց այդ էլ մեծ ռիսկի տակ
գտնվող Եմ անդամակցության գործընթացում, Թուրքիան
տրորում է ԵՄ կողմից պահանջվող ժողովրդավարական բարոփոխումների պահանջը : Սրանք
միևնույն ժամանակ հակասում են նաև ՆԱՏՕի անդամներ համար գործող հիմնարար
օրենքներին»:
Հոդվածագիրը շեշտում է, որ Օբաման պետք է խիստ ուղերձ հղի Էրդողանի վարած վտանգավոր կուրսի վերաբերյալ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օրակարգում է եղել ռազմարդյունաբերական համագործակցությունն ու Գազայում տիրող իրավիճակը:

ԱՄՆ Պետդեպի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը պահպանվում է:

Անկարայում Ինդոնեզիայի դեսպանը նշել է, որ ներկայիս հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարարը հաղորդագրություն է տարածել։
Ջրի պաշարները հաշվարկվում են մոտավորապես մինչև 35 օր: Քաղաքապետը կոչ է արել խիստ խնայողաբար օգտագործել այն:
Գագաթնաժողովը կկայա 2026-ի հուլիսի 7-ից 8-ը՝ Թուրքիայի նախագահական համալիրում։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:
Ուկրաինայի նախագահն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հնարավոր հանդիպմանը՝ նշելով, որ առաջիկա 7–10 օրվա ընթացքում սպասում է անվտանգության երաշխիքների տրամադրմանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |