Ցեղասպանություն20:58, 26 Հունվար 2014
Հայոց ցեղասպանության դասավանդման հարցը` Կալիֆորնիայի ուսումնական ծրագրերում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի
վեհաժողովի (ասամբլեա) հատկացումների ենթահանձնաժողովի լսումներն ավարտվել են այն
արդյունքով, որ միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆորնիայի
ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB 659 բանաձևը: Նշյալ բանաձևը քննարկման
կդրվի այսօր: Բանաձևը
հեղինակել է ԱՄՆ Կալիֆորնիայի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանը:
Համաձայն բանաձևի՝ Հայոց ցեղասպանության
վերաբերյալ նյութերը պետք է ներառվեն Կալիֆորնիայի պետական ուսումնական ծրագրերում
և պետք է ընդլայնվի Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի, Հոլոքոսթի և Հայոց
ցեղասպանությունների մասին բանավոր վկայությունների օգտագործումը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգային
ասամբլեայի կրթության կոմիտեի քննարկումների ժամանակ միաձայն ընդունվել էր
«AB-659» նախագիծը: Թուրք-ամերիկյան խմբերը սուր քննադատություններ էին հնչեցրել
ցեղասպանության ժխտման վերաբերյալ, որոնք ստիպել էին հանձնաժողովի նախագահ Ջոան
Բուչանանին և անդամները Ռոքի Չավեսին, Շիրլեի Վեբերին ընդգծելու Հայոց
ցեղասպանության՝ պատմական անարդարությունների մասին հստակ խոսելու կարևորությունը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։
Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:
«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։
Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։
«ThorAtom»-ը առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |