• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն07:33, 26 Հունվար 2014

2015-ի հարցում Անկարան հակասական մարտավարության մեջ է. Գյուլայ Գյոքթուրք

2015-ի հարցում Անկարան հակասական մարտավարության մեջ է. Գյուլայ Գյոքթուրք

Քանի մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, այնքան թափ է հավաքում հայկական սփյուռքի, Թուրքիայի հասարակական քաղաքական կազմակերպությունների և պետության նախապատրաստական աշխատանքներին: Այդ հանգամանքը նկատել է տալիս թուրքական «Բուգյուն» թեթրի սյունակագիր Գյուլայ Գյոքթուրքը: Վերջինս ուշադրություն է հրավիրում այն առաջարկի վրա, որն արվել էր Անկարայում մտքի ազատության նախաձեռնող խմբի և «Արևմտահայերի ազգային կոնգրեսի» կողմից կազմակերպված «Հայացք Հրանտ Դինքի սպանությանը` 2015-ի հեռանկարներից» խորագրով ֆորումի ժամանակ: Առաջարկվել էր սփյուռքահայերին շնորհել Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն և տրամադրել անձնագրեր, այլ կերպ ասած` նրանց վերադարձնել իրենց քաղաքացիական իրավունքները:

Արևմտահայերի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սևակ Արծրունին նշել էր, որ այդ ճանապարհով Թուրքիան կկարողանա անարդարության և կորսված իրավունքների վերականգնման ուղղությամբ առաջընթաց քայլ կատարել: Հոդվածագիրը իրավացի է համարել նման առաջարկ-պահանջի բարձրաձայնումը: Վերոնշյալ ֆորումում կոչ է արվել թուրքական պետությանը դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ տարվող աշխատանքները: Գյուլայ Գյոքթուրքը քննարկամն է առել մասնավորապես հենց այդ կետը:

Գյոքթուրքն ակնհայտ է համարում այն, որ թուրքական իշխանությունները լրջորեն նախապատրաստվում են 2015-ին: Միայն թե անհասկանալի երանգներով է այդ ամենը ընթանում: Ըստ նրա` կառավարությունը անհստակ է գրծում, հղում է խառն ու խրթին ուղերձներ: Հայոց ցեղասպանության հարցում թուրքական իշխանությունների գործադրած մարտավարության հակասականությունը թուրք հեղինակը ցույց է տալիս հետևյալ ընդգծումներով:

Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն 2015 թվականը քանիցս բնութագրել է որպես մի տարեթիվ, որի ժամանակ Թուրքիան առերեսվելու է իր հետ պատմական հաշիվներ մաքրել ցանկացողների հետ, այդ բում և Հայկական հարցի մասով: Նույն Դավութօղլուն երևանյան այցից առաջ 1915-ի տեղահանությունն անվանել էր անընդունելի և անմարդկային արարք: Հեղինակը նշում է, որ արտգործնախարարի այդ հայտարարությունները հուսադրող էին:

«Թվուր էր, թե ականատես ենք լինում մի բանի, որ արտգործնախարարությունը Հայաստանի հետ հարաբերույունների կարգավորման ճանապարհին նոր դիվանագիտական նախաձեռնության ազդակներ է տալիս»:

Բայց այդ ամենը հօդս ցնդեց, երբ 2014-ի սկզբին դեսպանների հետ հանդիպման ժամանակ լրիվ այլ ազդակներ արձակվեցին: Ըստ Գյոք թուրքի` այդ հանդիպման ժամանակ հղվեցին ուղերձներ ու հնչեցին հանձնարարականներ, որոնք բացարձակապես չէին տարբերվում մինչև այժմ եղած Անկարարի (ժխտողական-խմբ.) քաղաքականության ուղեգծից:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}