• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
04 Հուլիս, 2025
Ուրբաթ 10:13
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական15:25, 24 Հունվար 2014

Թաներ Աքչամ. «Հայերի վերաբերյալ ՔԲԿ-ի հայտարարության հետևում պետությունն է կանգնած»

Թաներ Աքչամ. «Հայերի վերաբերյալ ՔԲԿ-ի հայտարարության հետևում պետությունն է կանգնած»

Թուրք ճանաչված պատմաբան պրոֆեսոր Թաներ Աքչամն անդրադարձել է Քրդական համայնքների համանախագահ Բեսե Հոզաթի՝ «Հայկական և հունական լոբիները զուգահեռ պետություններ են» հայտարարությանը: 

Բեսե Հոզարթի նշյալ արտահայտությանը առաջ բերած բուռն քննարկումները շարունակցում են: Այս հայտարարության վերաբերյալ արձագանքներ եղան Թուրքիայի հայկական համայնքից, սոցիալիստներից և Թուրքիայում գործունեություն ծավալող Ազգերի ժողովրդավարական կուսակցությունից (HDP), որն ունի նաև հայազգի անդամներ:

Հայկական «Ակօս» թերթն այս թեմայով հարցազրույց է անցկացրել Թաներ Աքչամի հետ: Թուրք պատմաբանը տեսակետ է հայտնել, որ այս հայտարարությանն արել է Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ (PKK) Աբդուլլահ Օջալանը, իսկ մյուսները՝ այդ թվում և Հոզաթը, կրկնում են վերջինիս ասածը: Իսկ Օջալանին Թուրքիան է ստիպել այդպիսի արտահայտություն անել:

Թաներ Աքչամի հետ «Ակօս»-ի թղթակցհի անցկացրած հարցազրույցը՝ ստորև.

-Բեսե Հոզաթի արած հայտարարությունը ՔԲԿ-ի ղեկավարությանը ոչ հատուկ մի հայտատարություն էր, թե՞ դա ՔԲԿ/ՔՀՄ-ի (Քրդիստանի բանվորական կուսակցություն/Քրդական համայնքների միություն) քաղաքական մշակույթում առկա իրողություն է:

-Չպետք է այնպիսի ստալինական կառույցում, ինչպիսին ՔԲԿ-ն է կենտրոնանալ քաղաքական մշակույթի վրա: Համոզված չեմ, որ Բեսե Հոզաթը և Ռըզա Ալթունը  լիովին հասկանում են իրենց ասած խոսքերի արտահայտած իմաստը: Նրանք հավանաբար մտածում են, որ եթե առաջնորդ Ափոն (Աբդուլլահ Օջալան) այդպիսի արտահայտություն է արել, ուրեմն այն ինչ-որ բան նշանակում է ու կրկնել են: Սակայն վաղը առաջնորդ Ափոն կարող է մեկ ուրիշ հայտարարությամբ ասել, որ արտահայտությունն արել է մեկ այլ իմաստով: Իսկ Բեսե Հոզարթն ու Ռըզա Ալթունը իրենց իրքորոշումը կհամապատասխանեցնեն առաջնորդի նոր ասածին:

Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս արտահայտությունը ՔԲԿ-ի համար նորություն է: Ավելի, սա ոչ միայն ՔԲԿ-ի այլ նաև մնացած քրդական շարժումների համար օտար հայտարարություն է: Այնպես է երևում, որ Օջալանի այսպիսի արտահայտություն անելու և մյուսների կողմից էլ կրկնելու հետևում պետությունն է կանգնած: Օջալանին պետությունն է ստիպել նման արտահայտություն անել:

-Ինչու՞ է պետությունը Օջալանին ստիպել նման արտահայտություն անել:

-Հայտնի է, որ հերջին տարիներին Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն (Արդարություն և զարգացում  կուսակցություն) ու ՔԲԿ-ն տարածաշրջանում Սունի իսլամի վրա հիմնված փոխադարձ համագործակցության փնտրտուքի մեջ են: Այդ համագործակցության փնտրտուքի շրջանակներում է պահանջվել Օջալանից նման արտահայտություն անել, վերջինս էլ դրա մեջ հավանաբար ավելորդ ռիսկ չի տեսել: Սրանով Օջալանը Թուրքական պետությանը 2015-ին ընդառաջ ուղերձ է հղում, որտեղ ասում է. «Ցեղասպանության առիթով գլուխդ չեմ ցավեցնելու, ընդհակառակը՝ կողքիդ կլինեմ»: Այս հայտարարությունը կարող է լինել ԱԶԿ-ՔԲԿ ռազմավարական մերձեցման արտադրանքը:

-Ինչպե՞ս եք գնահատում Օջալանի մոտեցումները հայկական հարցի վերաբերյալ:

-Իմ կարծիքով Հայկական հարցը Օջալանի համար առանձնահատուկ կարևոր հարց չէ, այլ՝ դետալ: Այդ պատճառով նշյալ հարցի շուրջ ունեցած դիրքորոշումը փոխելն իրենից մեծ ռիսկ չի ներկայցնում՝ հաշվի առնելով շարժման (ՔԲԿ-PKK) ներկայիս վիճակը: Հայկական հարցում Օջալանի դիրքորոշումը նման է Աթաթուրքի դիրքորոշմանը: Մուստաֆա Քեմալը 1915-ի վերաբերյալ մոտեցումները բխեցնում էր ելնելով Ազգային ուխտի շահերից: Օջալանն էլ նույն է անում: Նա իր կազմած ռազմավարությունն ունի: Նա ծրագրում է,  իր անմիջական առաջնորդության ներքո, ՔԲԿ-ի վերահսկողության տակ գտնվող ու նրա  կողմից ղեկավարվող մի այլընտրանք ձևավորել: Հայկական հարցն այդ երկարաժամկետ ռազմավարության մեջ երկրորդական և անկարևոր տեղ է զբաղեցնում:

 Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում ԱԶԿ ընտրողների 17%-ը իրեն քեմալիստ է համարում
22:53, 03 հուլ
Թուրքիայում ԱԶԿ ընտրողների 17%-ը իրեն քեմալիստ է համարում

Ընդհանուր առմամբ Թուրքիայի ընտրողների 36.6%-ը իրեն քեմալիստ է համարում, 16․4%-ը՝ ազգայնական, 9․7%-ը՝ իսլամական:

Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին
14:11, 03 հուլ
Կիպրոսը Թուրքիայի զորավարժությունների դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

Կիպրոսի ներկայացուցիչը պնդել է, որ Թուրքիայի գործողությունները խաթարում են կայունությունը և խաղաղությունը։

Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ
11:35, 03 հուլ
Էրդողանի տիկինը հանդիպել է Հռոմի պապի հետ

Քննարկվել է իրավիճակը Գազայում, իսլամաֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով
Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով

Օրենքի նախագիծը 28 պատգամավորի ստորագրությամբ արդեն ներկայացվել է Թուրքիայի ազգային մեծ ժողով։

Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային
Թուրքական «Baykar» ընկերությունը գնել է իտալական ավիացիոն հսկային

Հալուք Բայրաքթարը նշել է, որ իրենց նպատակն է այդ ներդրումը դարձնել հաջողության պատմություն ոչ միայն Թուրքիայի, այլև Իտալիայի համար:

Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ
Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Նախատեսվում է, որ ատոմակայանի առաջին բլոկը կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}